
Հրազդան քաղաքի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, ով տեղի ուժերով հոսպիտալացվել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 42-րդ կմ-ում բախվել են «Ֆոլքսվագեն» մակնի¬շի 15 ՕՍ 341 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ղ. ծնված 1987թ) և «Մազդա» մակնիշի 81 CP 700 պետհամարանիշով (վարորդ Ա. Պ. ծնված 1982թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ը (ծնված1987թ.) հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն