Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, քրեական գործ հարուցելու պահանջով, դիմել էր Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն: Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ տուժողներից մեկը Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել. փաստաբանը Կոտայքի մարզի դատախազից պահանջել էր դատարանի նկատմամբ անհարգաlից վերաբերմունք դրսևորելու համար քրեական գործ հարուցել:
«Ոչ հայտնի» աղբյուրի մասին քննարկումներին անդրադառնալով, Ա. Հովհաննիսյանն ասաց, թե մի շարք բանախոսներ նախագծի դեռևս նախորդ տարբերակից ելնելով էին կառուցում իրենց խոսքը, ապա նշեց, թե նոր օրինագծով «ոչ հայտնի» հեղինակ հասկացություն չի սահմանվել, ֆեյքերի համար պատասխանատվություն չի սահմանվել, ֆեյքերի մասին նախագծի որակումներն ավելորդ են, ժամանակավրեպ և սխալ, որովհետև անոնիմ հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է:
Ըստ նախապատրաստված նյութերի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Մամիկոնյանը, աշխատելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում, պայմանավորվածություն է ձեռք բերել նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի հետ` կաշառք ստանալու պայմանով օժանդակել վերջինիս` «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցում:
ՍԴ-ում այս պահին տեղի են ունենում պարտադիր կուտակայինի վերաբերյալ եզրափակիչ ելույթները:
Շուշիի գյուղբաժնի պետ Դավիթ Նարիմանյանի կարծիքով, եթե ձյանը հաջորդի սառնամանիքը Շուշիի շրջանում կտուժեն միայն կարտոֆիլի ցանքատարածությունները, քանի որ մրգատու ծառերը դեռեւս չեն ծաղկել, բացի հոնենուց։ Հանրապետությունում համատարած ձյան շերտի միջին բարձ րությունը կազմել է 10-15 սմ:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մարտի 30-ի առավոտյան տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ շարունակում են ձնամաքրման աշխատանքներ իրականացնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Ե
«Ցանկացած բարեփոխում իր գինն ունի: Արդյոք հաշվարկե՞լ եք սոցիալական ռիսկերը»,- Սահմանադրական դատարանում կուտակայինի հարցի քննության ժամանակ նման հարցարդում արեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը` դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նախարարը պատասխանեց, որ սոցիալական բարեփոխումներն աշխարհում ամենաբարդն են համարվում.
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 14:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Այսօր ՍԴ-ում կուտակայինի հարցի քննության ժամանակ ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը, հիշեցնելով վարչապետի խոսքերը, որ պատրաստ են վերանայել պարտադիր կուտակայինի մասին օրենքը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են այն խնդիրները, որոնց վերաբերյալ հոդվածները պետք է վերանայվեն:
Վերջին տարիներին գույքահարկի և տեղական տուրքերի հավաքագրման ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է։ Սա ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունք է բոլոր այն ստորաբաժանումների կողմից, որոնք ապահովում են սեփական եկամուտների հավաքագրումը։ Վառ ապացույցը նաև 2014թ. առաջին եռամսյակում սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ավելի քան 102 %-ի հասցնելն է, ինչն իսկապես աննախադեպ ցուցանիշ է։
Ինձ համար անընդունելի է, երբ առաջին իսկ պահից ակնհայտ է, որ քաղաքացու դիմումի հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ, բայց այդ մասին քաղաքացուն տեղեկացնում են թեկուզ սահմանված ժամկետում, որը սակայն կարող է լինել մեկ ամիս: Ինչո՞ւ, մի՞թե հնարավոր չէ ավելի արագ պատասխանել, որպեսզի քաղաքացին զուր ժամանակ չկորցնի: Նման վարքագծով քաղաքացու մեջ նաև վստահությունն եք կորցնում, գիտակցե՛ք սա:
«Ես ուզում եմ, որ իրենք այստեղ որևէ փաստարկ բերեն: Երկու տարի մենք խոսում ենք հեռուստատեսության և ռադիոյի թվայնացման օրինագծի մասին, ինչո՞ւ ոչ ոք չհամարեց, որ դա հրատապ է, սառեցված վիճակում դրված է: Այսօր համարում ենք, որ ֆեյքերը շատ ավելի կարևո՞ր են, դա՞ է լրատվական դաշտը փոփոխում»,- ԱԺ-ում օրինագծի վերաբերյալ կազմակերպված սումների ժամանակ հայտարարեց Նունե Սարգսյանը:
Մտահոգությունն ի՞նչն է, որ դատարանը կարող է որպես մահակ օգտագործել այս կամ այն լրատվամիջոցի կամ կայքի դեմ, սա է, որ կլինի լրացուցիչ մահակ: Այ, եթե մենք խմբագրենք՝ դարձնելով, որ քաղաքացին կարող է դիմել դատարան, եթե նախօրոք դիմել է լրատվամիջոցին, պահանջել հեռացնել, բայց չեն հեռացրել, պատասխանատվությունը կրում է լրատվամիջոցը: Այդ դեպքում խնդիր չկա, թող դիմի դատարան, լրատվամիջոցից էլ ստանա:
Մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման երեք դեպք (փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում), կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն և նշանակվել են 372 500 դրամ տուգանքներ, որոնցից 200 000 դրամ՝ վարչական տուգանք, 172 500 դրամ` բնությանը պատճառված վնաս:
Շատ կուզեի լսել որևէ լրատվամիջոցի ղեկավարի կարծիք, որ՝ այո, ինքը դիմել է, համամիտ է, որ դաշտը կանոնակարգվի: Այստեղ վիճելու, բանավիճելու խնդիր կա, և մենք պատրաստ ենք համոզել իրար:
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ օրենքը ռիսկային է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերի համար: «Հիմա մի օգտատեր մեկի մասին վատ բան է գրում, ես էլ դա share եմ անում ու դառնում է լրատվամիջոց, պատասխանատու՝ դա տարածելու համար»,- նշեց նա:
Օրինակներ շատ կան, բայց հասկացեք, որ շատ վտանգավոր տեղ եք, սա չի մարսվելու, մենք մտնում ենք մի ոլորտ, որ վերահսկելն անհնար է: Պատկերացրեք՝ մի չինացի մեկնաբանություն է գրում կայքում՝ չինարենով, որ, ասենք, Սարիբեկյան պատգամավորը գիժ է, հիմա ի՞նչ անենք, ընկնենք, գտնե՞նք էդ չինացուն… Աշխարհը փոխվել է, գլոբալ աշխարհ կա, էսօր չի կարելի…
ԱԺ-ում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ «ֆեյքերի» մասին օրենքի քննարկումը, թեժացավ, երբ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ելույթի ժամանակ պաստառներ հանեց՝ հեգնելով նախագծի հեղինակններին: Լ. Բարսեղյանը շեշտեց, որ հեղիանկները ցանկացել են կարգավորել բամբասանքի ոլորտը, սակայն, ըստ նրա՝ բամբասանքը գոյություն ունի ազգային խոսքի գոյությունից ի վեր, և այն առայժմ կարգարավորել հնարավոր չէ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ օրենքի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը «հրաշալի, համապարփակ» ներկայացրեց հիմնական մոտիվացիան: Նա շեշտեց, որ նման նախագծով հանդես գալու նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Հակոբյանի հայտարարության մեջ ասվում է. «Նա երբեւէ չի հանդիսացել եւ չի հանդիսանում հիշյալ ընկերության հիմնադիր, մասնակից: Չի իրականացրել եւ չի իրականացնում ընկերության կառավարման որեւէ գործառույթ:
Դժգոհ որևէ պատգամավոր, քաղաքական գործիչ, բինզեսմեն, քաղաքացի դիմում է ինքնակարգավորման մարմնին ու ասում՝ վիրավորանք, զրպարտություն է տեսել, դիմել է լրատվամիջոցին, չեն հանել, և հիմա դիմում է այդ մարմնին, լուծում են: Բայց խնդրում ենք չանենք այս օրինգծով, սա կարող է լինել լայն քննարկման առիթ, բայց ոչ…Կրկնում եմ՝ սա վտանգավոր է, հիմա մարդիկ ստիպված են ամբողջ օրը սրանով զբաղվել, ներքին գրաքննությունը զարգանալու է, էլ չեմ ասում, որ վիրավորանքը, զրպարտանքը շատ սուբյեկտիվ ընկալում է:
Տեղացած առատ ձնից մայրաքաղաքը մաքրելու գործին իր մասնակցությունն է բերում նաև Երևան Ջուր ՓԲԸ: Խոսքն ավտոճանապարհային գետնանցումների մասին է, որտեղ մարտի 31-ի առավոտից աշխատանքներին ձեռնամուխ են եղել ընկերության մասնագետները, համապատասխան տեխնիկայի ներգրավմամբ:
Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից:
Կեսգիշերին 24-ամյա Ալեքս Իգիթբաշյանը Օրբելի Եղբայրներ փողոցից նստում է տաքսի, որպեսզի ուղևորվի իր ուզած վայրը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ 2 անհայտ անձինք դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակում են նրա մոտ եղած ողջ գումարը և բանկային քարտերը:
Նրանցից երկուսը` 23-28 տարեկան, գետնին են տապալել իրենցից մի փոքր մեծ աղջկան ու ծեծի ենթարկել: Նրանք ոտքերով հարվածներ են հասցրել իրենց զոհին` պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել` եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունը։
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ ՀՀ կրթական ոլորտում փոփոխությունները չեն բացառվում, բայց Ռուսաստանի օրինակով հանրակրթության 12 տարին 11 դարձնելու նպատակահարմարություն բացարձակ չկա:
Այսօր օրերին, Լաթակիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ապաստան են գտած բազմաթիվ հայեր, որոնք ավելի վաղ տարհանվել էին իրենց բնակության մշտական վայրից՝ հայկական Քեսաբից (Սիրիա):
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: