Դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային և համայնքային ավտոճանապարհները, Սպիտակի ոլորանները,Դիլիջանի ոլորանները, Երևան-Սևան ավտոճանապարհը, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածը, Աշտարակ-Ապարան, Աշտարակ-Թալին և Սարավան գյուղի ավտոճանապարհները:
Մարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:
Խրուշչովին նա հարգում էր, նրան «չհղկված ադամանդ» էր համարում: Ասում էր, որ նա տաղանդավոր, ունակ մարդ էր, համարձակ, սակայն ոչ բավարար չափով կրթված, գիտելիքների պակաս ուներ:
Ըստ մեղադրանքի՝ նրան կարգի հրավիրելուց հետո ևս սեփական անձի առավելությունը ցուցադրելու մոլուցքից ամբաստանյալը չի դադարեցրել իր խուլիգանական գործողությունները և երբ դատական նիստերի դահլիճ է մտել տվյալ գործով հաջորդ վկան, նրան տեսնելուն պես վերջինիս անվանել է` «վիժվածք»:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է` փոխարինված համարանիշերով մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք 100.000 դրամի չափով:
Ակներ գյուղի թատրոնի ու Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնի ուժերով էր, որ 1970-ականներին կազմակերպվեց Թատերական Լոռի առաջին փառատոնը, որն այժմ արդեն դարձել է միջազգային ու տարեցտարի ընդգրկում է նոր՝ ճանաչված թատերախմբերի:
Այս օրերին Տավուշի մարզի Չինարի գյուղում ծառատունկ է։ Պատճառը ադրբեջանական կողմից գյուղի վրա հերթական կրակահերթն է։ «Գյուղի ճանապարհների հատվածում ծառեր ենք տնկում, որպեսզի հետագայում ծառերը մեծանան ճանապարհը փակեն և ադրբեջանական կողմից մեր գյուղը չերևա», – «Ա1+»-ին ասել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։
Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությանը հայ ընթերցասեր հասարակությունը ծանոթ է նրա «Վիրավոր խաչ», «Բիբլիական ընդմիջումներ», «Գոյահանդես», «Էն աշխարհը չի» և այլ ժողովածուներից:
Ի՞նչ էր գուժում բնակարանի դռան զանգը:
Ալավերդու ներքաղաքային տրանսպորտից մշտապես օգտվողներն արդեն գիտեն, որ աշխատանքային օրերին առնվազն կես ժամը մեկ ավտոբուս է շարժվում Ալավերդու ներքևի հատվածից Սարահարթ թաղամաս և հակառակը:
Ժամը 20:20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աբովյան ավտոճանապարհին՝ Բալահովիտ գյուղում՝ գնացքի գծերի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 28-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Ռուստամ Թ.-ն:
Նա գիշերը ժամը 03:30-ի սահմաններում Ջրվեժում գործող «Մատրյոշկա» գիշերային ակումբում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է արտահայտել հասարակության նկատմամբ, որը զուգորդվել է անձանց նկատմամբ բռնություն գործադրելով:
Օրերը տաքանալուն պես՝ անտառը շատերի համար է դառնում աշխատավայր ու ապրուստի միջոց:
Պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ Գյումրիում ժամանակավորապես բնակվող 35-ամյա Վիտալի Գրիշկովը, վարելով Opel Astra մակնիշի 32 LO 206 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս բախվել է Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Անդրանիկ Անտոնյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 24 SU 264 համարանիշի ավտոմեքենային:
Մարտի 28-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, «Հրազդան» տոնավաճառից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին:
Մարտի 19-ին Մոսկվայի տարածաշրջանի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են նախկին «օրենքով գողի»՝ քրեական աշխարհում հայտնի Հայկ Նիկողոսյանին:
Ուշադրություն. Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մյուս շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման աշխատանքներ:
Կողոպուտ Արմավիրում կամ` պարտքով փող տալու խնդրանքը մերժելու հետևանքները:
Թարմ տեղեկատվություն ուենք բոլոր շրջաններից: Կարկուտից էական վնասներ չկան, անհանգստանալու լուրջ հիմքեր` եւս: Կարկուտը շատ մեծ չափերի չի եղել, ամենակարևորը եղել է թաց կարկուտ, եթե այն լիներ ավելի կարծր և խոշոր, բնականաբար, դա լուրջ վնասներ կարող էր տալ:
Ադրբեջանական կայքերից մեկը, հղում անելով Europian voice կայքին, գրել էր, թե Ադրբեջանի սահմանին զինուժի կուտակում է նկատվում: Նշենք, որ Europian voice-ը նման տեղեկատվություն էր տարածել մարտի 20-ին:
Մարտի 28-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Լեքսուս 470» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 30-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դանակահարություն` Գյումրիում:
«Եկեղեցին, իհարկե, վերակառուցվեց. դրա տեղում հին եկեղեցին էր, սակայն այն, ինչ հիմա ունենք, ավելի շատ նոր եկեղեցի է, որի ճարտարապետը Ռաֆայել Իսրայելյանն էր»,- ասաց Տ. Պետրոսը:
Ներկայացնելով արձանագրված ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները` Յուրի Խաչատուրովը կարևորել է ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Մարտի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես E 190»-ի, որն էլ` «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենայի:
Մարտի 29-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` թունելի մոտակայքում, մոտակա ժայռից քարեր են պոկվել և թափվել ցած` ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 28-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Ջուլիետա Դ.-ին և 1997 թ. ծնված Մարգարիտա Մ.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: