Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը պարզաբանում է, թե ինչու Ազատության հրապարակից մասսայաբար բաժին բերման ենթարկվեցին քաղաքացիները (տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ լրագրողների հետ զրույցում խոսելով հունվարի 15-ին Գյումրիում ոստիկանների և ժողովրդի միջև տեղի ունեցած բախումներին, ասաց. «40 րոպե, եթե ոչ ավելի, քարկոծվում էր ոստիկանությանը և ոստիկանությունը ոչ մի գործողություն չէր կատարում, որովհետև մենք հասկանում էին, որ որոշակի կրքեր կան և տեսնում էինք կազմակերպիչներին: Պետք էր զատել, որպեսզի ավելի շատ ֆիքսվեին այն մարդիկ, ում նկատմամբ մեր գործողությունները պետք է ուղղեինք: Նման դեպքերում պրակտիկան բոլոր ժականակներում ցույց է տվել՝ միամիտ, անմեղ մարդիկ հանդիսատես են: Մենք մաքսիմում հանդուրժողականություն ցույց տվեցինք»:

Իսկ ինչ վերաբերում է Երևանի Ազատության հրապարակի մերձակայքում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները մասսայաբար բերման էին ենթարկում քաղաքացիներին, Վ. Գասպարյանն ասաց, թե ոստիկանությունը շատ «ճիշտ» գործություններ է կատարել: «Դրանք կանխարգելիչ գործողություններ էին. մենք ունենք կոնկրետ ահազանգ քաղաքացուց, որ զինված մարդ կա այնտեղ: Այո, նման դեպքերում, ես՝ որպես ոստիկանապես, հրահանգում եմ անմիջապես կասեցնել և բոլորին բերման ենթարկել»:

Արձագանքելով այն մեղադրանքներին, թե՝ թող ոստիկանությունը պարզեր՝ ում մոտ է զենքը, Վ. Գասպարյանն ասաց. «Ոչ, սիրելիներս, նման դեպքերում չի ճշտվում… չշարունակեմ: Այո, ես ցուցում եմ տվել, որ բոլորին հավաքեն այնտեղից: Դրանից էլ ավելի օպերատիվ ինֆորմացիա ունենք… Ես կարծում եմ, որ մենք դրանով կանխեցինք երևույթներ: Երկու զենք, եթե նույնիսկ օրինական է, եթե նույնիսկ գազային է, չի կարելի վերցնել՝ մտնել ժողովրդի մեջ: Երբ դու այդ ատրճանակը հանում ես, էն մյուսը չգիտի, որ դա գազային է: Բա որ ոստիկանի վրա հանի այդ ատրճանակն ու տեղում գնդակահարվի»:

Հարցին՝ կարծում եք մարտի 1-ի նման հանցագործություն կանխվե՞ց, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս