Բաժիններ՝

Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու նախապատրաստության և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԻԻՀ քաղաքացի Էդվին Խ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 35-262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Քաղաքացի Էդվին Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրեն առաջարկել է հրավիրել իրանցի տղամարդկանց, որպեսզի վերջիններս գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենան նրա կողմից բերված մարմնավաճառների հետ, իրենք էլ ստանան գույքային օգուտ, սակայն ինքը չի համաձայնվել, որի պատճառով ոստիկանը սպառնացել է իրեն ներկայացնել որպես թմրանյութ իրացնողի և ենթարկել քրեական պատասխանատվության:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն              

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս