Սահմանին զոհված զինծառայողի 21-ամյակը լրացել է 8 օր առաջ. news.am
Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը 21 տարեկան էր, և պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո է անցել ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմել են ոսկեվանցիները: Արմանի 21-ամյակը լրացել է 8 օր առաջ՝ հունվարի 9-ին:
Նրանց խոսքով՝ Արմանը տան միջնեկն էր, ուներ երկու եղբայր և մեկ քույր:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: