Բաժիններ՝

Մարտուն Գրիգորյանը՝ Պերմյակովի մասին. «Նրան նայելիս՝ չէիր հասկանում, թե իր մոտ կոնկրետ ի՞նչ վիճակ է` մեղանչո՞ղ, թե՞ ինչ, գլուխը կախ». yerkir.am

Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ռուսական ռազմաբազայում տեսել է Գյումրիի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Yerkir.am-ի հետ զրույցում Գրիգորյանը նշել է, որ խուց չեն թողել մտնել՝ հավանաբար, ելնելով անվտանգությունից: «Նա մեկուսարանում էր, ոտքի կանգնեց: Իրան նայել ենք, ոնց որ, ասենք, պատին կնայեինք, այսնինքն` ոչ մի բան չասող դեմքի արտահայտություն ուներ, ոչ մի բան չհասկացվող վիճակ էր: Նրա մոտ բացարձակ անդեմ վիճակ էր, նրան նայելիս՝ չէիր հասկանում, թե իր մոտ կոնկրետ ի՞նչ վիճակ է` մեղանչո՞ղ, թե՞ ինչ, գլուխը կախ: Ոնց որ պատին նայեիր ու փորձեիր բան հասկանալ»:

Նա նաև նշել է, որ առաջարկել են տեսանկարահանել, սակայն իրենց ուղեկցող` քննչական կոմիտեի պետի տեղակալն ասել է, որ թույլտվությունը ձեռք է բերվել միայն տեսնելու վերաբերյալ, բացի այդ` տեսանկարահանելը կարող էր անօրինական գործողություն դիտարկվել: «Ես առաջարկեցի, որ, որպես պատգամավոր, գոնե թույլ տան մեկ լուսանկար անել, բայց ասացին, որ դա էլ չեն պայմանավորվել»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս