Բնապահպանության նախարարը չի կարող իր լիազորությունների շրջանակում ՀԷԿ կառուցելու թույլտվություն տալ, քանզի ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ լիցենզիայի և շինթույլտվության տրամադրումը Բնապահպանության նախարարության իրավասություններից դուրս է:
«Ասել են՝ մի ամսվանը կտան էս շաբաթ, արդեն հաշիվը կորցրելենք՝ ինչքան են պարտք, մի տարուց ավելի։ Մնացած պարտքի համար ոչ մի բան էլ խոսք չեն տվել։ Ասում են Ռուսաստանի հետ բանակցություններ են գնում, դրա համար ոչ մի բան չեն կարող ասել, դեռ բանակցում են»:
Մարգարյանը երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձևերն է կիրառում` նրանց խփելով ոտքերով: Երեխաների մոտ տարածված խոսակցություններից է, որ տողանի օրը «ծեծի օր» է:
Ապրիլի 4-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհին՝ կամրջի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:
Քիչ առաջ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, դուրս եկավ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքից։ Նա ասաց, որ իրենց հայտնել են քրեական գործի նախաքննության ավարտի մասին։ Շահենն ասաց, որ ինքը չի ընդունել խուլիգանության համար իրեն առաջադրված մեղադրանքը:
Հավանական է, որ այդ զրույցների ժամանակ երեխաներին ավելի զգոն պահելու համար հորինվել է ադրբեջանական դրոշի տեղադրման առասպելը,որը կայծակնային արագությամբ մարզում տարածվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սպիտակի, Սևանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի վարչական սահմանների տարածքում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու որոշում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ենթադրում է, որ Շանթ Հարությունյանի որդուն մեղադրանք առաջադրելով իշխանությունները ցանկանում են հաշվեհարդար տեսնել նրա ընտանիքի նկատմամբ:
Մաքսային միության ճամփեն բռնելը մեր վրա չեկավ: Գազի թանկացումը համընկավ խստաշունչ ձմռան հետ: Հետո մարտի վերջին ձյուն եկավ: Ոչ ոք, իհարկե, չի պնդի, որ դա մեր երկրի արտաքին կողմնորոշման կտրուկ փոփոխության հետևանք էր: Կամ՝ պատիժ դրա համար: Բայց ակնհայտ է, որ ամեն ինչ փոխկապակցված է այս աշխարհում: Մեր խորհրդարանում «ֆեյքերի» մասին օրինագծի նախագծի քննարկում-լսումներ են սկսել: Լրատվամիջոցների համար սա տհաճ անակնկալ էր:
Եթե առիթ եք ունեցել զբոսնելու մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու` Կամերային երաժշտության տանը հարող հատվածում, ապա անկասկած տեսած կլինեք մերձակա ծառերի տակ շարված հսկա քարաբեկորները: Առաջին հայացքից` դրանք կարող են այգու յուրօրինակ ձևավորման տպավորություն թողնել:
Ալավերդու հանրային սննդի օբյեկտներում վաճառվող ապրանքների ժամկետներին, որակին, պահպանմանը և սանիտարահիգիենիկ պայմաններին հետևում են ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության և Ալավերդու քաղաքապետարանի համապատասխան մասնագետները:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում հրապարակվել է ապրիլի 2-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի կայացրած որոշման տեքստն ամբողջությամբ:
Կառավարությունն այսօր հավանություն է տվել կնոջ և տղամարդու իրավահավասարության քաղաքականության, սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2014թ. միջոցառումների տարեկան ծրագրերին: Պաշտոնական վիճակագրության տվյալներով Հայաստանում պահպանվում է կանանց հանդեպ քողարկված խտրականությունը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ այսուհետ ոչ միայն հացամթերքի արտադրությունների մասնագիտական աշխատողները, այլեւ հացամթերքի առաքիչները պետք է կրեն համապատասխան համազգեստ եւ ձեռնոցներ:
Թմրամիջոցների խմբաքանակ` բժշկական միջամտությամբ:
Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ, քանի որ նորմը տարաժամկետվել է, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» օրենի 68-րդ հոդվածի 15-րդ կետի՝ նշանակում է, որ իրավական նորմը շարունակում է գործել:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները:
Մարտի 26-ին մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը օդանավակայանում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 3 բանկային քարտ և բջջային հեռախոս:
Ցանկանում եմ հիշեցնել, որ ձեր աշխատանքի հիմնական մասը պետք է անցնի տեղերում` գյուղացիների հետ շփումների մեջ: Հնարավորինս պարզաբանումներ պետք է տրվեն նրանց` կայացված որոշումների, կատարվող աշխատանքների մասին:
Հիմք ընդունելով 2014 թվականը ընտանիքի տարի հայտարարելու Միավորված Ազգերի Կազմակերպության որոշումը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում մեր երկրում Ընտանիքի տարի է հայտարարել 2014թ. ապրիլի 7-ից 2015թ. ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածը:
«Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված «93-ամյա միայնակ տարեց կնոջ տնակը հոսանքազրկել են՝ պարտք ունենալու պատճառաբանությամբ» տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո մեր հայրենակիցներից ցանկություն հայտնեցին օգնություն տրամադրել միայնակ տատիկին:
Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի սկզբնամասում գտնվող հայկական տառերի հուշահամալիրի մոտից, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտեմ Բ.-ին` նրան պատկանող «Մերսեդես Բենց Ց-180»մակնիշի ավտոմեքենայով, 1992 թ. ծնված Կարեն Խ.-ին և 1979 թ. ծնված Էդիկ Բ.-ին:
Այս տարի նախորդ տարվա սցենարով Արմավիրի մարզի մի շարք գյուղերում մրգատու ծառերը կարկտահարության և ցրտահարության արդյունքում նորից անբերք կթողնեն գյուղացուն
Եթե ես ինքնախոստովանական ցուցմունք եմ տվել, իմ ցուցմունքը դեպոնացրել են, և եթե դատարանում ասեմ, որ սուտ ցուցմունք եմ տվել, ինձ մեկ անգամ դատելու են` հանցագործության, մի անգամ էլ` սուտ ցուցմունք տալու համար, ու այդպես անվերջ: Մեր պետությունում մարդն անընդհատ դատվելու է: ԱՄՆ-ում օրենսդրության լրիվ այլ կառուցվածք է, մարդկանց այլ հոգեբանություն:
Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը:
«Մենք կարողանում ենք ջրել միայն արտեզյան հորերին մոտ տարածքները… Մեր փրկությունը այն կլինի, որ գյուղի արևմտյան հատվածում նոր արտեզյան հոր խփեն, ուրիշ տարբերակ չկա… Ջրի հարցը պետք է լուծվի»:
Մարտի լույս 31-ի գիշերվա ցրտահարությունից որոշակիորեն տուժել է Տավուշի մարզի այգիներից սպասվող բերքը:
Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող թիվ 2-րդ հանրակացարանի մի բնակչուհի օրերս զանգահարել էր ոստիկանության Կումայրիի բաժին և հայտնել, որ հանրակացարանի դարպասները փորձում են տեղահան անել և տանել: