Ինքը ոչ մի խնդիր էլ չի ունեցել, ուտող, խմող տղա էր: Էդ ցրտահարության օրը դաշտերը պտտում էինք, քամին ձյուն էր բերում, ճլորել էին ծիրանները, սեւացել էին, բացում, նայում էինք, ուսումնասիրում էինք, տեսանք, որ ցրտահարվել է, դաշտերը տեսնելով՝ գյուղացիներին նայելով՝ վատ զգաց էլի, եկանք տուն, ոնց որ ոչ մի բան էլ չկար, արդեն երեկոյան տարան հիվանդանոց:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 1-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:
Ուշագրավն այն է, որ ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը աղջիկներ են եղել:
Պարզվել է, որ այրվում է Դ. Գ.-ին պատկանող վագոն-տնակը (9×3): Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.38-ին, մարվել` 21.20-ին:
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո ակտիվորեն քննարկվող հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե արդյոք «Նիվա» մակնիշի ավտոմեքենան կողային հայելիներ ունեցե՞լ է, թե՞ ոչ:
Վարդենիս-Շորժա ճանապարհի 6-րդ կմ հատվածում շարասյունից 2 բեռնատար վագոն գնացքի գծերի վրայից կողաշրջվել է:
Մարտի 31-ին տեղական ժամանակով 22.01-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում` Ամասիա քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք:
Մարտի 24-ից 30-նն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 76 տրանսպորտային միջոց:
Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցում իր առաքելությունն է սկսել իրականացնել ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով ժամանած՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:
Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությանը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժինը նախապատրաստվել էր վաղօրոք: Գործի են դրվել փողոցներ մաքրող տեխնիկասարքավորումները: Կենտրոնական փողոցներն ու մայթերը մշակվել են աղ ու ավազով:
Շաբաթ օրը տեղեկացրել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մարտի 28-ին «Հրազդան» տոնավաճառից բերման էին ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին:
«Գյուղնախարարը խոստացավ, որ Արաքսի ոռոգման ջրերը բաց կթողնե, որ տաքությունից ծառերը գոնե որոշ չափով փրկվեն, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ: Ի՞նչ ջրի մասին ա խոսքը, ջրատարերում մի գրամ ջուր գոյույթուն չունի: Ոչ մի օգնություն չկա, ի՞նչ գյուղնախարար, ի՞նչ մարզպետարան, մարդ չենք տեսել»:
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել՝ «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող լուծումները» թեմայով: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, լրագրողներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի փորձագետներ:
Մարտի 31-ին, ժամը 19.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցում` գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Գողը պատկից հարևանն էր, իսկ գողության ճանապարհը` գաղտնի փորված թունելը: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` նույն օրը, ժամը 22.00-ին, Զոլաքար գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Միսակ Ս.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Ավտովթարները և տեսալուսանկարահանող սարքերը. փաստեր և վիճակագրություն. այս տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առողջապահության վարչության պետը Կամսար Բաբինյանը զեկուցել է, որ նախորդ օրվա ընթացքում Շտապ օգնությունը սպասարկել է 583 կանչ, որոնցից միայն մեկն է եղել առատ տեղումներով պայմանավորված:
Մարտի 30-ին անսպասելիորեն տեղացած առատ ձյան հետևանքները մեղմելուն, ապաև վերացնելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի՝ կոմունալ տնտեսության, կանաչապատող ընկերությունների կատարած աշխատանքներին զուգահեռ, Երևանի բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատակիցների ջանքերով և երևանցիների աջակցությամբ, վաղ առավոտից սկսած ձյունից մաքրվում են նաև բակային տարածքներն ու աստիճանահարթակները:
Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե մինչ այժմ որտեղից են կեղծ տեղեկություններ տարածվում Քեսապի մասին:
Ձյուն է տեղացել Արմավիրի մարզի ողջ տարածքում:
Մարտի 31-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին երեխայի հետ ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին:
Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-31-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 86 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 228 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 743 մարդ։
«Մեզ էս երկու օրը մեղադրում են սեփականազրկման մեջ, հետո էլ ասում են՝ ինչո՞ւ եք տալիս հետը տանի, եթե գնում է երկրից: Չտա՞նք իր սեփականությունը հետը տանի»,- այսօր ՍԴ-ում կուտակայինին հարցի քննության ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասնակցության հայտեր չեն դեռևս ներկայացվել: