Բաժիններ՝

Հետտոնական օրերին աղբը փողոցներից անպակաս է (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է.  Ամանորին ընդառաջ ընդունված ավանդույթ է մաքրել և ոչ պետքական իրերից հնարավորինս ազատել բնակարանները: Հին իրերից ազատվելը հին տարում ամեն վատ բան թողնելու և նոր տարին նորովի դիմավորելու խորհուրդ ունի: Պարզվում է` ալավերդցիներն այս տարի հետևել են այս ավանդույթին, սակայն, ազատելով իրենց բնակարաններն ավելորդ աղբից, նետել են այն իրենց տներից ոչ այնքան հեռու` մոռանալով, որ բակն ու քաղաքը ևս իրենցն է, և այն մաքուր պահելը ոչ պակաս կարևոր է: Բնակիչների ու թափառող անասունների «շնորհիվ» մեր քաղաքը հետտոնական շրջանում աննկարագրելի աղտոտված տեսք է ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս