Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդի դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
Քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ըստ aravot.am-ի՝ հունվարի 17-ին, ժամը 17. 40-ի սահմաններում մահացած վիճակում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Նրան հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած վիճակում: