Կքննարկվեն նաեւ «ՌԴ մուտքի ու ելքի» եւ «ՌԴ-ում օտարերկրացի քաղաքացիների կարգավիճակի մասին» օրենքների փոփխությունները, որոնք գործում ն 2014թ.-ի հունվարի 1-ից:
Ցանկանում են ծնողները, թե ոչ, սակայն այն, ինչ անում են նրանք, կրկնօրինակում են երեխաները` ե’ւ լավը, ե’ւ վատը:
Առաջարկում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից:
Մարտի 30-ին, ժամը 19.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում թունավորումով Գյումրիի ԲԿ են տեղափոխվել Իսահակյան փողոցի թիվ 48 շենքի բնակիչ` 1991 թ. ծնված Հ. Ք.-ն:
Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Չճշտված տեղեկություններով Ռ. Դանիելյանը սրտի կաթված է ստացել, ընկել ու մնացել ձյան շերտի տակ:
Մայրաքաղաքի փողոցներում աշխատում է շուրջ 130 միավոր հատուկ մեքենասարքավորում: Փողոցների և մայթերի մշակման համար, ժամը 21:00-ի տվյալներով, արդեն իսկ օգտագործվել է 254 տոննա տեխնիկական աղ և 550 տոննա ավազ:
Այստեղ տարբեր ցեղատեսակների պատկանող շներ են վաճառվում, իսկ գները սկսվում են 1000 դոլարից։ Պուդել և պեկինես ցեղատեսակի շներ վաճառող կինն ասաց, որ շների վաճառքը բավականին վատ վիճակում է։ «Մարդիկ իսկի հացի փող չունեն, երեխա չեն ունենում փողի պատճառով, ուր մնաց՝ գան շուն առնեն, որ հենց երեխու պես մի բան ա, էլի»։ Նա նշեց, որ եթե երկու ամսում գոնե մեկ շուն է վաճառում, արդեն լավ է։
Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև -4 …-6 աստիճան, հողի մակերևույթին` -5…-7 աստիճան ցուրտ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կնոջը խեղդած ամուսնուն դատապարտել է 10 տարվա ազատազրկման:
Մարտի 30-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Միկոյան փողոցի թիվ 15 շենքի (գրասենյակային շենք) 4-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ԱԻ ԱԽ-ն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմի կողմից սպառողների էլեկտրամատակարարման վերականգնմանն ուղղված աշխատանքները շարունակվում են առանց ընդհատման: Մի շարք բնակավայրերում սպառողների էլեկտրամատակարարումը վերականգնված է:
Մարտի 30-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան փողոցի թիվ 38 շենքի բակում ծառն ընկել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Լենինգրադյան փողոցի 50 շենքի մի բնակարանից արծաթյա հուշանվերներ, խմիչքեղեն և 10 հատ ֆրանսիական օծանելիք գողանալու մասին:
Ըստ դատարանի՝ վիճաբանության ընթացքում 23-ամյա երիտասարդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, շուրջ 15 րոպե հայհոյանքներ է տվել, որպես զենք օգտագործված գարեջրի շշերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել մի երիտասարդի՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին տեղական ժամանակով ժամը 14.51-ին գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 15 կմ արևմուտք:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Անցած գիշեր եւ այսօր տեղացած աննախադեպ առատ ձյունը գրեթե անանցանելի է դարձրել մայրաքաղաքի փողոցները:
Ծաթերի հիմնանորգված մշակույթի կենտրոնի շենքում գործում է գրադարան, որը վերջերս համալրվել է նոր գրականությամբ, ընթերցասրահ, թանգարան, իսկ շենքի առաջին հարկում տեղադրված են խաղասարքեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել չընդհատվող ռեժիմով և պարբերաբար զեկուցել իրականացված աշխատանքների մասին, անհրաժեշտության դեպքում ներգրավել նաև լրացուցիչ մեքենասարքավորումներ:
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա: Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին:
Վթարի մեղավորը եղել է «ԿԱՄԱԶ»-ի վարորդը, ով մեքենայով բախվել է Mercedes-ին, իսկ Mercedes -ն էլ իր հերթին բախվել է Վայք քաղաքի բնակիչ 51-ամյա Կամո Հակոբջանյանի վարած Mercedes մակնիշի 21 ԼՍ 343 համարանիշի ավտոմեքենային:
«Տուժում են հիմնականում պտղատու այգիները, որոնք ծաղկակալած են, կամ պատրաստվում են ծաղկակալել, կարծում եմ, որ երեկոյան կլինի 8-10 աստիճան ցուրտ, և այստեղ մենք մտահոգված ենք խաղողի այգիների մասով, այստեղ էլ լուրջ ցրտահարություններ կարող են լինել»:
Անջատումները շատ են հատկապես Շիրակի, Լոռիի,Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում։
Ձնամաքրման աշխատանքներում այս պահին ներգրավված է շուրջ 90 միավոր մասնագիտացված տեխնիկա: Ձնամաքրմանը զուգահեռ՝ փողոցների երթևեկելի հատվածները մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով:
Հանրապետության միջպետական և հանրապետական ավտոճանապարհների զգալի մասը դժվարանցանելի է: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բարել վարորդ Գ. Խաչատրյանին ու ուղևորուհի 53-ամյա Հասմիկ Խաչատրյանին, ովքեր միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մարտի 30-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի մոտակայքում ձնաբքի հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առաջնահերթ կարգով վերականգնվում է առողջապահական եւ սոցիալական մյուս հաստատությունների էներգամատակարարումը: