Ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Իշխան Մ.-ն:
Պարզվել է, որ տղամարդն ինքնաթիռում իրեն պատշաճ չի պահել՝ խախտել է կանոնները, եւ չնայած դիտողություններին, շարունակել անկարգ պահվածքը, ինչի մասին ստիպված են եղել ահազանգել օդանավակայանի ոստիկաններին:
Ապրիլի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 12, գողության 3, խուլիգանության 2 և գողության 1 դեպք:
Այսօր «Արվեստագետները՝ սահմանամերձ գյուղին» նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին այն դրդապատճառների մասին, ինչի համար որշեցին կազմակերեպել «Արվեստը` Սահմանին» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Նշենք, որ ցուցահանդեսի ողջ հասույթն ուղղվելու է սահմանամերձ Վազաշեն գյուղի համար մրգի, բանջարեղենի չորացման ագրեկատ` չորանոց կառուցելուն:
Ապրիլի 23-ին, ժամը 21.30-ին, «Աուդի Ա 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ռոստովյան փողոցի տներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջը, պատճառել վնասվածքներ և նույն ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն:
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:
Ապրիլի 24-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս օրերին Սևանա լճից հավելյալ ջրառի թեման շարունակում է ակտիվ շրջանառվել հասարակական-բնապահպանական, քաղաքական ու գիտական շրջանակներում՝ ուղեկցվելով տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց մեջ գերակշռող են Սևանի մակարդակի պահպանման մտահոգությամբ պայմանավորված, սակայն հաճախ նաև սխալ մեկնաբանությունները: Հերթականը հնչել է ապրիլի քսաներեքին՝ երկրի գիտական բարձրագույն ամբիոնից. խոսքը ԳԱԱ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի հայտարարության մասին է:
Գյումրի-Երևան ուղևորատար գնացքն 8:30-ի փոխարեն շարժվել է ժամը 10-ին: «Քրտնաջան աշխատանքի դիմաց արդարացի վարձատրություն», «Մի ստիպեք, որ մեքենավարներս լքենք մեր աշխատանքը»:
Նշենք, որ պարզաբանումը կապված է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի` ապրիլի 23-ի հանձնարարականի հետ, որը հայտնվել էր «Դեմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան և մեծ աղմուկ բարձրացրել։
Տնտեսագետ, լրագրող Սամվել Ավագյանի մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդություն՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
Ըստ ոստիկանության` Գ. Ս-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ակումբում վիճաբանության ժամանակ Ն. Չ-ն ապակե բաժակով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք:
«Սև բերդը» հանդիսանում է «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանման գոտում գտնվող, պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ այսօր Նունե Խաչատրյանը նշանակվել է Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ:
Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր հեղինակած երգերը մեծ ժողովրդականություն են վայելում: Անուրանալի է նաև երաժշտական կյանքի հմուտ կազմակերպչի և մանկավարժի Ձեր վաստակը:
Եկան, փորձարկեցին, բայց էլի չաշխատեց։ Առաջիկայում ծրագրավորված է՝ ճոպանուղու հարևանությամբ Ազգային մրցունակության հիմնադրամի և ճոպանուղու ջանքերով նոր զուգարան կառուցել:
Սակայն, մարդկության պատմության տրամաբանությունը հուշում է, որ ավելի կարևոր է «ապրիլի 25»-ը, և ավելի կարևոր է, թե մենք ինչով ենք զբաղված ապրիլի 25-ին: Եվ այսօր կարևոր հարց է, թե ինչով էր զբաղված հայությունը երեկ, և ինչով է զբաղված այսօր: Ինչ ենք անում մենք այսօր, որ այդքան միասնական ու թվում է` նույն բանն էինք անում երեկ:
«Չորեքշաբթի օրը տեղի է ունեցել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողով՝ բանկի Դավթաշենի մասնաճյուղում»
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Խոսրով Հարությունյանը վստահեցրել է, որ այդ բոլորը ձեռք է բերել 2002-2006 թվականների ընթացքում. «Երբ որ ես, ըստ էության, որեւէ պետական պաշտոն չէի զբաղեցնում եւ զբաղվում էի բիզնեսով՝ գործարարությամբ»:
Ժամը 21.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ղարիբջանյան փողոցի բնակիչ` 1990 թ. ծնված Ա. Ա.-ն:
Լյուսի Իշխանյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր, «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության անդամ։
Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ միջադեպին մասնակցել է միայն Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը գտել է, որ վերջինս համաներմամբ չպետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
46-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, ՍՊԸ-ի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, ընկերությանը պատկանող հասարակական սննդի օբյեկտին կից մահճակալներով և այլ անհրաժեշտ պարագաներով կահավորված երկու առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով պարբերաբար տրամադրել է մարմնավաճառների:
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի նախնական վերլուծություններն էլ բերել են այն եզրակացության, որ ամեն դեպքում ազատ տեղաշարժի հնարավորությունը եւ ՌԴ-ի քաղաքացիության կարգի դյուրացումը կարող են խթանել Հայաստանում արտագաղթը:
Ալավերդու քաղաքապետարանը, «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ» կազմակերպության հետ միասին քաղաքում կիրականացնի էներգախնայողության ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում քաղաքում շուրջ 70 նոր լուսակետ կավելանա։
Անցնելով փոքր մետաղյա տնակի կողքով՝ նկատում եմ, որ տնակը պատուհան չունի: Տիկին Անահիտը ժպիտը դեմքին դիմավորեց տնակի առջև, և բարեհամբույր ներս հրավիրեց՝ մատնանշելով իր թոռնիկին և ասելով, որ թոռնիկն է իրենց ուժ տալիս գոյատևելու: Նայում եմ շուրջբոլորս, և դեռ ինձ նույն հարցն է անհանգստացնում, թե իսկապե՞ս հնարավոր է ձմռան ցրտին գոյատևել այդ մետաղյա փոքր և անպաշտպան տնակում: Տիկին Անահիտին հարցնում եմ, թե առանց պատուհանի ինչպե՞ս են դիմանում:
Այս դպրոցների ճաշարան-բուֆետները տեղակայված են հաստատությունների շենքերի առաջին հարկերում, մի փոքր խորը հատվածներում` մյուս դասասենյակներից ու աշխատասենյակներից հեռու` ճաշարանային հոտը չտարածելու նպատակով: