Բաժիններ՝

Աշոտյանը պարզաբանում է

Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցների հարցումների՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է. Նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, որը հայտարարվել է ապրիլի 3-ի ՀՀ կառավարության համապատասխան նիստում, Կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, տեղեկացրել է ուսումնական հաստատություններին: Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին:

Նշենք, որ պարզաբանումը կապված է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի` ապրիլի 23-ի հանձնարարականի հետ, որը հայտնվել էր «Դեմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան և մեծ աղմուկ բարձրացրել։

Այդ հանձնարարականով Արմեն Աշոտյանը  նախարարությանը ենթակա կազմակերպությունների ղեկավարներին ըստ էության կոչ էր անում կատարել պարտադիր վճարումները՝ տեղեկացնելով, որ ՀՀ կառավարության աշխատակազմի 2014թ. ապրիլի 15-ի թիվ 02/29.6/5453-14 գրությամբ ստացվել է «ՀՀ վարչապետի պաշտոնակատարի» հանձնարարականը՝ ի գիտություն ՀՀ կառավարության միասնական դիրքորոշումը «կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ»:

 

Ուշագրավը նաև այն էր, որ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականը թվագրված էր ապրիլի 15-ով, մինչդեռ այդ ժամանակ արդեն կար նոր վարչապետ. Հովիկ Աբրահամյանը նշանակվել էր ապրիլի 15-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս