Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչի հարևանությամբ, բախվել են 3 Opel մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է:
Երևանաբնակ 41-ամյա տղամարդը մեղադրվում է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի բնակարաններից մեկում իր ակնհայտ 16 տարին չլրացած դստերը պառկեցրել է մահճակալին և կատարել սեռական ակտին բնորոշ անառակաբարո գործողություններ :
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացցրել է ՀՀ սահմանահատում կատարած անձանց (նույնականացված) բաշխումն ըստ քաղաքացիության երկրի, մուտքի, ելքի և սահմանահատումների քանակի, 2014թ. հունվար-մարտին։
ԳԱԼԱ-ի տեղեկություններով՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարները, որոնք ավելի վաղ գանձվել էին աշխատողներից, որոշ կազմակերպություններ ետ են վերադարձրել: «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատել է գումարները ետ վերադարձնելու մասին նախնական լուրերը: Վերջինս հայտնել է, որ դրանք այն գործատուներն են, որոնք որ չեն փոխանցել գումարները, կամուկացի մեջ են եղել իրենց աշխատողների գումարները ֆոնդերի […]
Պարզվել է, որ Երևան-Սևան (Մ-4) ավտոճանապարհի 16-րդ կմ-ում «ԿամԱԶ» մակնիշի 314 SU 43 պետհամարանիշով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 150 մ): Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:
Կարենը խոստովանել է, որ եղևնիները գողացել է ինքը և վաճառել, յուրաքանչյուրը` 15.000 դրամով: Գողոնը մասամբ առգրավված է:
«Մայիսի 5-ին՝ երկուշաբթի, ամեն ինչ պիտի անենք, որր անկախ բժիշկները կարողանան մուտք գործել Վարդան Պետրոսյանի մոտ»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ փուլում է անկախ բժիշկների այցի կազմակերպումը դերասան Վարդան Պետրոսյանի մեկուսարան, այսպես է պատասխանել Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ օրերս Վարդան Պետրոսյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այնուհետև Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ «Նուբարաշեն» […]
Կառավարությունը 2014թ. ապրիլի 10-ի որոշմամբ ախուրիկցի փոքրիկներին վերադարձրել է նախակրթարանի շենքը: 88-ի դեկտեմբերի 7-ին շահագործված կառույցն երբևէ չի ծառայել որպես մանկապարտեզ:
Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է շրջանառվող այն լուրերը, որ սպան խեղդվել է գետում: Իսկ այն հարցին, թե որքանով է հրանավոր, որ հակառակորդի կողմից հայ սպան առևանգված լինի` ՊՆ մամլո խոսնակը նշել է, որ այդ դեպքում հակառակորդն արդեն իսկ ինչ- որ կերպ արձագանքած կլիներ:
Մոսկվայի արեւմտյան մասում գտնվող գեղեցկության սրահներից մեկում մայիսի 3-ին տեղի ունեցած հրաձագության հետեւանքով Հայաստանի չորս քաղաքացի հրազենային վնասվածք է ստացել:
Մայիսի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
«Տաթևի վերածնունդ» ծրագրի և «Հայրենիքիզարգացման նախաձեռնություն» հիմնադրամի՝ Հայաստանում և տարածաշրջանում կազմակերպած առաջին նմանատիպ փառատոնը Հալիձորում էր հավաքել մերձակա համայնքների բնակիչների, զբոսաշրջիկների, Հայաստանի տարբեր վայրերից ժամանած մարդկանց:
Եթե այսօր պիտի «կողքից գործ ունենալու համար» քահանաներին հեռացնեն, ապա ուրեմն այսօրվա հոգևորականների 90 տոկոսին պետք է հեռացնեն եկեղեցուց, որովհետև բոլորն էլ կողքից գործեր ունեն, բայց նրանք իմ նման անկեղծ չեն, չեն ասում, որ ունեն, այլ ասում են, որ դրանք եղբորինս է, մորաքրոջս աղջկանն է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բացարձակ տխուր չեմ, լոկ տղամարդու խոսք եմ ասում, որ տխուր չեմ, խորը հասկանալով եմ ասում, որ իմ մոտ ամեն ինչ շատ ավելի լավ է, քան այնտեղ: Ես մարզիկ եմ եղել ու պետք է ասեմ էլի, որ ոնց որ իմ ափսեի մեջ չլինեի այնտեղ:
Տղամարդու գործողությունների արդյունքում կնոջը պատճառվել է 10 000 դրամի գույքային վնաս: Նրան մեղադրանք էր առաջադրվել բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար :
Պարզվել է, որ բնակարանի սեփականատերը 5 օր է չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, իսկ որդին դրսից չի կարողանում դուռը բացել:
նդհանրապես սահմանադրական փոփոխությունների մասին խոսելիս միշտ ասել եմ, որ այսօր մենք մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիր ունենք՝ Սահմանադրությունը ճիշտ հասկանալու խնդիր: Եթե Սահմանադրությունը ճիշտ չի հասկացվում՝ հայկական սահմանադրական իրավունքի չափազանց ցածր մակարդակի պատճառով, ապա վերջին հաշվով լրիվ միևնույն է դառնում, թե ինչ կփոխվի Սահմանադրության տեքստում:
430 բնակարանի կառուցումն, ըստ Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչության, պետք է մեկնարկեր մայիսի մեկից:
Նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել կնոջ մոր դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ քիչ առաջ մահացել է:
Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով Ավան-Առինջի թիվ 5 հասցեում գործող խանութի դրամարկղից 200.000 դրամ հափշտակելու մասին:
Վարդազարյանների բոլոր երեխաներն առողջ են: Եթե ուշադրություն դարձնող լինի` իրենք սովորելու ընդունակ, նորմալ երեխաներ են: Պարզապես այդ ընտանիքը սոցիալապես ծայրահեղ աղքատ է: Գյուղում նույնիսկ սեփական տուն չունեն: Ապրում են ուրիշի տան նկուղային հարկում, որի համար վարձ չեն վճարում: Իրենց հանապազօրյա հացը վաստակում են, հիմնականում, ուրիշների անասունները պահելով:
Փարաքար գյուղի Երևանյան փողոցի ստորգետնյա դիտահորերից գողացել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող 300 մ երկարության հեռախոսային մալուխ:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը:
Քաղաքացիների շրջանում կատարած 168.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մարդիկ կամ դժգոհ են Հայաստանում խոսքի ազատության բացակայությունից, կամ էլ համարում են, որ այն ծայրաստիճան ազատ է:
Մեծ է մամուլի դերն ու նշանակությունը բոլորիս կյանքում: ԶԼՄ-ների և աշխատակիցների սրտացավ ու անաչառ աշխատելաոճի արդյունքում հասարակությունը մշտապես իրազեկ է լինում աշխարհում կատարվող կարևորագույն իրադարձությունների մասին:
Ապրիլի 30-ին Շերամի փողոցի թիվ 113 շենքի բակում իր ծանոթ Կարենն օգտվելով այն հանգամանքից, որ ինքը խմած է` իր տաբատի գրպանից գողացել է 139.000 դրամ:
Ազատությունն այն արժեքն է, որը մեր ազգն ու պետությունն ընտրել է որպես հարատևման, զարգացման ու առաջընթացի հիմնական ուղի: Ազգերը ազատությամբ է, որ ձեռք են բերում լիարժեք զարգացման հնարավորություն: Հայ ազգը իր հարատևման 4500 տարիների ընթացքում չափազանց մեծ գին է վճարել ազատության համար:
Մայիսի 3-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասի թիվ 362/1 տան տանիքը երկու օր առաջ ուժեղ քամուց վնասվել է, առկա է տանիքի կառուցատարրերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: