Մայիսի 1-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության և պետեկամուտների կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում, Հայաստանի Հանրապետություն ապօրինի թմրանյութ ներմուծելու կասկածանքով, «Բավրա» մաքսային կետից «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արթուր Հ.-ն:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ասկերան քաղաքի բնակիչ Վիտալի Բալասանյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին:
«5 հոգով ի՞նչըղ ապրինք մեկսենյականոցում: Եթե մեր նախարարը կգտնի, որ 5 հատ կոյկա կարող է մեկ սենյակում տեղավորել, խնդիր չկա, մենք էլ կգնանք, էնտեղ կապրենք»:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլեկտիվի հետ, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Այո՛, անփույթ աշխատանքի պատճառով «Ժամը» լրատվականի լրագրողն ու մոնտաժողը ազատվել են աշխատանքից: Հաստատում եմ նախապես հայտարարածս, քանի որ երկրի թիվ մեկ վարկանիշը ունեցող լրատվական ծառայությանը հարիր չէ որևէ տառասխալ:
Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի հատուկ զննման գոտուց Տիգրան Վ.-ին բերման է ենթարկել գծային բաժին:
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վ. Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց Արտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության, խոշոր չափերով յուրացման և կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ: Դատարանում ամբաստանյալն ասաց, որ տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատապարտված չի եղել, մինչև ձերբակալվելն աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:
Սամվել Հովհաննիսյանը, ով 2001-2006 թթ. պաշտոնավարել է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, դատարանի՝ այսօր հրապարակված դատավճռով դատապարտվեց 12 տարվա ազատազրկման:
«Մենք փորձում ենք պահպանել համաշխարհային պրեմիերաների բոլոր կանոնները, որպեսզի երեխաները զգան իրենց կատարած աշխատանքի բերկրանքն ու հաճույքը: Անկախ նրանից, թե որքան լավ կհաջողվի իրենց մոտ, նրանք կվայելեն այդ օրը, և կլինի գրեթե ամեն ինչ՝ սկսած կարմիր գորգից, վերջացրած՝ ծաղիկներով ու շնորհավորանքներով»,- ասաց ճամբարի կազմակերպիչ-ղեկավար Արևիկ Մուսոյանը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Մեք ունենք քահանաներ, որ չունեն քարոզելու շնորհ, իսկ հայր սուրբը ունի նաև գործուն միտք: Ես նրա համար չեմ անհանգստանում, այլ՝ ձեզ համար, որ ինքներդ չեք կարողանում, սակայն արգելում եք նրան, ով կարողանում է: Ֆեյսբուքում շատ հոգևորականներ կան, նաև եկեղեցական միության անդամներ, բայց երբ բանը հասնում է լուրջ արտահայտվելուն, բոլորը լռում են: Մեր հոգեւորականների մի մասը միայն իրենց նկարներն են դնում Ֆեյսբուքում և ակնկալում են «հավանումներ» (like) ստանալ:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել:
Երեխաս դաունով հիվանդ է, խոռոչները չկան, ի ծնե էդպես է, ու չգիտեմ ինչ է լինելու: Ոչ մի օգնություն չեմ ստանում, ոչ մի բան, նույնիսկ ակնոցներ, որ նշանակեցին, ասում են անպայման փողով է, դեղորայքը նույնպես, բայց չունենք փող, որ պոլիկլինիկան գնացել եմ, ճվալով վրես դուրս են հանել ինձ, նույնիսկ նպաստի տեղը, որ գնում եմ, ասում են՝ 2-3 ամսվա գումար բեր տուր, որ մենք նպաստդ դասավորենք:
Արցախի բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը սկսվում է Երկրապահ կամավորականի օրով: Երկրապահի օրը հայ ազգի տոնն է: Ես շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը` Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին:
Որոնողական աշխատանքները շարունակվում են ու կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ կգտնենք կամ ստույգ տեղեկություն կստանանք:
Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է:
Մայիսի 5-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Մայիսի 5-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի Եղվարդի խճուղում` հուշարձանի մոտակայքում, շինարարական աշխատանքներ կատարելիս (ավազի մեջ) նռնականման առարկա է հայտնաբերվել:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ եւ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
«Ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականացվող գրպանահատությանը, անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից, մայիսի 8-ին՝ ժամը 19:00, հրավիրում ենք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից կմեկնարկի մեր ՝ Պահանջի երթը:
Մայիսի 5-ին, ժամը 00.05-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին օժանդակ շինության տանիքում:
Շների հոտն ամենուր է` շքամուտքում, վերելակում ու միջանցքում: Իսկ երեխաները շներից սարսափելով` վախենում են դուրս գալ բնակարաններից:
Երևանում Մայիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 7-9-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ում առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Իրանի 28-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ պետական սահմանի Մեղրիի մաքսակետով Իրանից ժամանելով Հայաստան, իր հեշտոցում մաքսային հսկողությունից թաքցնելով, ապօրինի ՀՀ է ներկրել 23,67 գրամ ընդհանուր քաշով, ապահովիչի մեջ փաթեթավորված 13,744 գրամ մաքուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, 86 հատ, ընդհանուր 0,43 գրամ քաշով, «մեթադոն» տեսակի թմրամիջոց հանդիսացող հաբեր:
Ըստ ճանապարհային տնտեսության բարեկարգվածություն իրականացնող կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2013թ. հանրապետության քաղաքային համայնքների փողոցների և անցումների ընդհանուր երկարությունը կազմել է 3 651.7 կմ:
Դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Շահումյան գյուղի հարավային մասից 1947 թ. ծնված Վ. Ա.-ին ինսուլտի նախանշաններով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: