Բաժիններ՝

Պարտադիր 5 տոկոսները, որոնք գանձել էին աշխատողներից, որոշ կազմակերպություններ ետ են վերադարձրել. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի տեղեկություններով՝ Պարտադիր կուտակային կենսաթոշակային գումարները, որոնք ավելի վաղ գանձվել էին աշխատողներից, որոշ կազմակերպություններ ետ են վերադարձրել:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատել է գումարները ետ վերադարձնելու մասին նախնական լուրերը: Վերջինս հայտնել է, որ դրանք այն գործատուներն են, որոնք որ չեն փոխանցել գումարները, կամուկացի մեջ են եղել իրենց աշխատողների գումարները ֆոնդերի փոխանցելու հարցում:

«Այսինքն դրանք այն կազմակերպություններն են, որոնք որ նախօրոք գումարները պահել էին, սակայն որևէ ֆոնդի չէին փոխանցել դրանք, հիմա այդ կազմակերպություններն են որոշել ետ տալ այդ նախօրոք պահած, սակայն ոչ մի ֆոնդի չփոխանցած գումարները: Դրանցից է «Բումերանգ» ընկերությունը:

Նախաձեռնության անդամի խոսքերով՝ ընկերությունը հենց այդ անվանումով չի գրանցված, բայց հանրությանը առավել հայտնի է «Բումերանգ» անվանմամբ: «Ծրագրավորման կազմակերպություն է դա»,- ԳԱԼԱ-ի լրագրողին փոխանցել է նախաձեռնության անդամը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031