
Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչի հարևանությամբ, բախվել են 3 Opel մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի հետևանքով առաջացել է գրեթե 1,5 կմ-ից ավելի երկկողմանի խցանում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: