Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մայիսի 6-ին, նորանշանակ բոլոր նախարարներին ուղարկել է 2013 թվականի մարդու իրավունքների վիճակի մասին իր զեկույցի համապատասխան բաժինները:
Երեկվանից «Հայազն» կուսակցությունը Ազատության հրապարակում ստորագրահավաք է սկսել ՝ ընդդեմ վերպետական կառույցների Հայաստանի անդամակցության:
Այսօր գյուղնախարարությունը հրապարակելու է մարտի 30-31-ին մեր հանրապետությունում գրանցված ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասների չափը։ Մեզ հաջողվեց պարզել, որ վնասի չափը մոտ 12 միլիարդ դրամ է:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով»:
You tube-ում տեսահոլավակի դիտումների քանակը կարող է զրոյացվել և նույնիսկ կարող է տեսահոլովակը ջնջվել ինչ-որ մարդկանց կողմից, եթե չունես պաշտոնական ալիք:
2008թ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Մկրտումյանը, համաձայն 2012թ. իր հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 185,790 դոլար և 3 մլն դրամ: Պարզվում է՝ տարեվերջին Ա. Մկրտումյանի՝ դոլարով ունեցած միջոցները չեն փոխվել, իսկ դրամով միջոցներն ավելացել են 2 մլն դրամով՝ հասնելով 5 մլն դրամի:
Կողոպուտ` վերելակում:
Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը:
Հեռավոր Ծաղկաշատի համար խնդիր է գյուղ տանող անբարեկարգ ճանապարհը:
«13 եւ ավել տարիներ պաշտոնավարել եմ: Շատ լավ կոլեկտիվ եմ ունեցել, լավ աշխատել ենք: 13 տարիների ընթացքում ես ինչ-որ բաների եմ հասել, ինչ-որ բաներ էլ ոմանք ինձնից են ստացել»:
Փողոցում թմրամիջոց էր օգտագործել:
«Եվրատեսիլի կիսաեզրափակիչը կեսգիշերին է: Հաջողություն Արամ MP3-ին: Դիտելու ենք»,-գրել է դեսպանը:
Քարինջի մանկապարտեզում երեխաները մինչև կեսօր եմ մնում, քնի ժամին նրանց ստիպված տուն են ուղարկում, որովհետև համայնքային կենտրոնում մանկապարտեզին հատկացված մեկ սենյակը չի բավարարում մահճակալներ տեղադրեու համար:
Խարդախություններ կատարելու համար հետախուզվող կինը կալանավորվել է:
Հենրիկ Զաքարյանը պատմեց, որ թոռը՝ Հենրիկ Հարոյանը, հիվանդություններ է ունեցել, և ինքը դիմել է Վոլոդյա Ավետիսյանին, որպեսզի վերջինս «ուշադիր լինի», ինքն իմացել է, թե իր թոռանը պետք է հիվանդանոց տեղափոխեն: Երբ դատավոր Լևոն Ավետիսյանը խնդրեց վերջինիս շարունակել, վկա Հենրիկ Զաքարյանը նշեց, որ մնացածը չի հիշում և ասաց, որ իրեն հարցեր տան, որոնց ինքը կպատասխանի:
Մայիսի 5-ից սկսած Գյումրու կենտրոնական հրապարակում անցկացվում են մայիսի 9-ին նախատեսված տոնական շքերթի փորձեր ու նախապատրաստական աշխատանքներ: Հրապարակ են դուրս բերվել նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի զորքերը:
Կասկածյալը խոստովանեց մեղքը:
Մայիսի 7-11-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Այդ մարդը պատահական է հատել սահմանը, և նա ունի հոգեկան որոշ խնդիրներ, հոգեկան խանգարումներ ունի: Նա պատահականորեն հատել է սահմանն, իսկ այսօր արդեն վերադարձվել է Ղարաբաղի կողմին: Այսինքն ղարաբաղյան կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, և այդ հանձնումն այսօր իրականացվել է: Նա Լեռնային Ղարաբաղի քաղաքացի է»:
Կանանց զբաղվածության խնդիրը օրակարգային է հատկապես մարզերում:
Մայիսի 5-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ին:
Անչափահասներին մուրացկանության մեջ ներգրավելու ու գողության գործով այսօրվա դատական նիստում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարության մասնակիցներիցն տեղեկացրեց, որ հետախուզվող ամբաստանյալ Ալբերտ Հովհաննիսյանը հայտնաբերվել է և նրա մասով անջատված գործով նիստ է նշանակվել մայիսի 16-ին:
Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
«Ջոն Կիրակոսյանն այն մարդկանցից է, որոնցով բնորոշվում ու գույն է ստանում դարաշրջանը: Նրա թողած հետքը մեր պատմագիտության մեջ հաստատուն է ոչ միայն այն պատճառով, որ նա դիվանագետ էր, հասարակական-քաղաքական գործիչ ու գիտնական, այլև այն պատճառով, որ մեծ հայրենասեր էր, շատ ակտիվ քաղաքացի և պարզապես մեծ հայ: Նա խիզախ էր երևի ամեն ինչում, բայց նախևառաջ գիտության ու քաղաքականության մեջ»,- նշեց Արամ Սիմոնյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2014թ. ապրիլի 25-ին գործով մեղադրյալ, հետախուզվող Արմեն Սարգսյանը հայտնաբերվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Ըստ փորձագիտական գնահատականների, զգալիորեն կրճատվել է հայ աշխատանքային միգրանտների հոսքը Ռուսաստան, քանի որ մենք 40 հազար անձանց ցուցակ ենք ստացել, ում համար մուտքը Ռուսաստան արգելված է: Հնարավոր է, հետագայում այդ ցուցակը ընդլայնվի: Բնականաբար, դա կազդի ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալի վրա»,-ասել է Եգանյանը:
Այլ կերպ ասած` հանձնաժողովը որոշել է քննարկել բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի կենսագրության այն նոր իրողությունները, որոնք ավագանու խմբակցության անդամ Հայկ Դեմոյանը հայտնել էր ավագանու ապրիլի 30-ի նիստում, որի ժամանակ էլ ընդունվել էր արձանը Երևանի կենտրոնում՝ Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում տեղադրելու աղմկահարույց որոշումը: