Տուժածներին մինչ շտապօգնության ժամանելը առաջին օգնություն են ցուցաբերել քաղացիներն ու ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Դավիթ Արամյանն ու Լևոն Բուդաղյանը:
Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ կայանատեղեր ապահովելու և անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը:
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ համակարգում փոփոխություններ սպասվում են, այդ թվում՝ կադրային, բայց «կադրային ջարդը», ըստ նրա, լուրջ փոփոխություն չի. «Ոլորտն այսօր ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, ամենակարևորը հասարակության վստահության մակարդակն է, որը պետք է փորձենք բարձրացնել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշում է ընդունել Արամ Օրբելյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ ՀՀ կառավարության 2014 թ. մարտի 27-ի «Վարչական պատասխանատվություն չկիրառելու մասին» N 383-Ա որոշմամբ սահմանվել է, որ…
«Ես Արամին շատ եմ սիրում, ինչ էլ նա անի բեմում՝ ինձ դուր է գալիս, նա էությամբ երաժիշտ է»։
Ջերմագին շնորհավորանքներ և արժեքավոր նվերներ ստացան 11 զինծառայող հաշմանդամներ և ՀՀ ու Արցախի սահմանների պաշտպանության համար մղված մարտերին ակտիվորեն մասնակցած 19 զինծառայողներ, ովքեր այսօր էլ մեծ նվիրումով ծառայում են հայկական զինված ուժերում:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Մենք հպարտ ենք, որ չնայած թշնամու ահռելի կուտակումներին, 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց անառիկ բերդաքաղաք Շուշին: Խոնարհում ու փառք՝ Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին ու մարտում հերոսաբար ընկած մարտիրոսվածներին:
Այս գիշեր, ժամը 03։30-ի սահմաններում ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մահացել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ Հրահատ Գեւորգյանը։
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ակցիա էին իրականացնում «Տոնուս» ընկերության գործունեության արդյունքում տուժած բնակիչները: Վերջիններիս հաջողվեց խոսել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Նա բնակիչների հետ զրույցում ասաց, որ խնդրին ծանոթ է մամուլի հրապարակումներից և որպես իրավաբան չի կարող մամուլից լսած ինֆորմացիային պատասխանել. «Իսկ այս ձևով խոսել փողոցում մի քիչ ճիշտ և գրագետ չէ: Եթե մոտավորապես մի 10 օր սպասեք, ես ժամ կնշանակեմ, եկեք նախարարություն՝ խոսենք»:
Մայիսի 8-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 46 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.450 և արևելյան երկայնության 46.880:
Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստնում տարբեր կրոնական կազմակերպությունների գործունեությանը և իրենց կողմից դաշտը վերահսկելու միտումներին:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի կինոլոգիական խումբը:
Մտահոգիչ է նաև այն, որ չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներին, շատերը դեռևս ունեն այն համոզմունքը, որ տղամարդը իրավունք ունի ապտակել կնոջը, իսկ ընտանեկան բռնությունը հայ հասարակությանը հարիր երևույթ է:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել «Արցախբանկի»՝ Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:
Հայաստանի գլխավոր դատախազությունում նոր նշանակում է եղել:
Մայիսի 8-ին, ժամը 04.53-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Վայք հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «Ֆրայդ» մակնիշի 84A73710 պետհամարանիշով ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 8-ին, ժամը 09.15-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.23-ի սահմաններում Ասպինձա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
Մայիսի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով համար կհոսանքազրկվեն որոշ համայնքներ, հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը:
Չեմ կարծում, որ Հրայր Թովմասյանը երեք ու կես տարում կարող էր հրաշքներ գործել եւ համակարգը բերել իդեալական վիճակի, քանի որ բարդագույն համակարգ է, խնդիրները շատ են եւ խճճված:
Քաջարան – Մեղրի 7-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի (32OS736 պ/հ) ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Բ.-ը ծնվ.1978թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը մոտ՝ 50-60 մ, ինչից Բ. Գ.-ը (ծնվ.1985թ.) և Ռ. Հ.-ը (ծնվ.1935թ.) տեղում զոհվել են:
Երաժշտագետ, հրապարակախոս Նամի Միկոյանը՝ Անաստաս Միկոյանի հարսը (Միկոյանի հինգ որդիներից Ալեքսեյի կինը) եղել է 1937-53 թվականներին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի (Արութինով) որդեգրված դուստրը: Հարությունյանը Նամիի հորաքրոջ ամուսինն էր:
Մայիսի 4-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Հենրիկ Ա.-ն:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Մայիսի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1981 թ. Սամվել Գ.-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 9-ին Գյումրիի գլխավոր հրապարակում մեծ զորահանդես կանցկացվի ռուսական ռազմաբազայի զինվորականների ու զինտեխնիկայի մասնակցությամբ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ զորահանդեսին մասնակցելու համար Գյումրի են ժամանանելու մի շարք ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Սևանա լիճը չպետք է դիտարկել որպես ջրամբար, որի ջրի մակարդակը կարող ենք իջեցնել-բարձրացնել. այն բացառիկ էկոհամակարգ է, որի վրա ջրի մակարդակի յուրաքանչյուր տատանում վատ ազդեցություն է ունենում»,- Սևանա լճի ռազմավարական կարևորության մասին հիշեցրեց բնապահպանական փորձագետ Էրիկ Գրիգորյանը: