
Անհետացած սպային հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են. «Փաստինֆո»

Վայոց Ձորի մարզի N զորամասի ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանին դեռևս չի հաջողվել հայտնաբերել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է շրջանառվող այն լուրերը, որ սպան խեղդվել է գետում: Իսկ այն հարցին, թե որքանով է հրանավոր, որ հակառակորդի կողմից հայ սպան առևանգված լինի` ՊՆ մամլո խոսնակը նշել է, որ այդ դեպքում հակառակորդն արդեն իսկ ինչ- որ կերպ արձագանքած կլիներ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: