
Արծաթափայլ եղևնիների գողությունը բացահայտվել է

Ապրիլի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Սուրեն Ն.-ի տան բակից 4 արծաթափայլ եղևնիներ գողանալու մասին (պատճառվել էր 160.000 դրամի նյութական վնաս): Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մայիսի 1-ի երեկոյան Կոտայքի բաժին բերման են ենթարկել 1996 թ. ծնված Կարեն Ս.-ին: Նա խոստովանել է, որ եղևնիները գողացել է ինքը և վաճառել, յուրաքանչյուրը` 15.000 դրամով: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն: