Բաժիններ՝

Հայաստանի հերոսը․ «Բորուսիան» արձագանքել է Ռանոսի Հայաստանի հավաքականում խփած գոլին

Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արձագանքել է թիմի հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը ազգային հավաքականի կազմում ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Իռլանդիայի դեմ խաղում խփած գոլին։

«Հայաստանի հերոսը։ Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ դարձավ Իռլանդիայի դեմ հաղթական խաղում (2:1)՝ սկիզբ դրեց Հայաստանի արշավին ԱԱ-2026-ի որակավորման փուլում»,- գրված է լուսանկարին կից։

Հիշեցնենք, որ Ռանոսի գոլը Իռլանդիայի դեմ խաղում 22-ամյա խաղացողի համար հավաքականում առաջինն էր երկու տարվա դադարից հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930