Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին

Կոնվերս Բանկն առաջարկում է էներգաարդյունավետ, կանաչ և ռեսուրսախնայող ներդրումների խթանմանը միտված վարկային պրոդուկտ:

ՎԶԵԲ «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» ծրագրի շրջանակում ներդրված պրոդուկտից կարող են օգտվել ՀՀ-ում գրանցված և գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը և գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձինք: Ֆինանսավորումը կարող է ուղղվել նաև էլեկտրամոբիլների և արևային կայանների ձեռքբերմանը։

«Կանաչ ֆինանսավորումը» Կոնվերս Բանկի ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկն է: Բանկը կարևորում է բիզնես միջավայրի կայուն զարգացումը՝ տրամադրելով ֆինանսական լուծումներ, որոնք նպաստում են ոչ միայն տնտեսական աճին, այլև ունեն դրական բնապահպանական ազդեցություն՝ մեղմելով տնտեսական գործունեության բացասական ազդեցությունը կլիմայի վրա»,-ասել են Բանկում:

Վարկը տրամադրվում է մինչև 3 մլն ԱՄՆ դոլարի կամ համարժեք ՀՀ դրամի կամ Եվրոյի չափով, առավելագույնը 84 ամիս ժամկետով։ Պրոդուկտի շրջանակում որոշ տեխնոլոգիաների ներդրումների համար հնարավոր է մինչև 15% ֆինանսական խրախուսում:

Կարդացեք նաև

Մանրամասն՝ այստեղ, 010511211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930