Ընկերության կողմից կատարվում են նաև ընթացիկ նորոգման՝ մասնավորապես թեքված հենասյուների ուղղման աշխատանքներ:
Մայիսի 14-ին, ժամը 02.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ նախնական վարկածի, Մերուժանը լճափին է մոտեցել, ապա ոտքը դրել է տիղմի վրա ու սայթաքելով՝ ջրի հունի մեջ ընկել, ինչն էլ կործանարար է եղել նրա համար: Դին չէին կարողանում գտնել տասն օր շարունակ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
«Ասում էր, որ իր կինն ու երեխաները փախել են տնից, և կարծում էր, որ մենք նրան ապաստան ենք տվել ու թաքցրել։ Սկզբում բավականին բորբոքված էր, ասում էր, որ ոտիկանություն կդիմի և մեզ այնքան կհետևի, մինչեւ իր կնոջն ու երեխաներին գտնի»:
Վաղը՝ մայիսի 15-ին, ժամը 16:30-ին Ազատության հրապարակում կկայանա «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 15 ամյակին նվիրված ֆլեշ-մոբը՝ 300 սաների մասնակցությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լևոնյան, Եղիազարյան, Հակոբյանց, Առաքելյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Հասմիկի, Սպորտի, Չուխաջյան, Ա.Սարգսյան, Թերլեմեզյան, Գ.Զոհրապի, Պարսեղովի փողոցների, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան 46-52 շենքերի, Աբելյան 17ա, 17բ, 17գ, Սիսակյան 2, 4, 6 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Մայիսի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել Ստեփանավան քաղաքի Արմանիս թաղամասում 1958 թ. ծնված Վարդան Ա.-ի և անհայտ անձանց միջև ծագած վիճաբանության մասին:
Մայիսի 14-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 18 տան տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչո՞ւմ է մեղադրվել, ապա նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցավոր ճանաչվել Արմեն Տեր-Սահակյանը:
Դանակի ութ հարվածով սպանել է բանակային ընկերոջը:
«Բայց երեխես մեզ բան չասաց, գիտեր, որ չենք կարող էդքան գումարը տալ, չէր ուզում մեզ նեղություն տար, հետ գնալուց անմիջապես հետո էլ փողը չբերելու համար դիրքեր են տարել, իսկ տղաս ԶԻԼ-ի շոֆեր էր, ուղղակի զինվորներին տանում էր դիրքեր ու հետ բերում, բայց փողի պատճառով միանգամից դիրքեր են բարձրացնում»:
Մայիսի 14-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հ. Քոչար փողոցի թիվ 9 շենքի տանիքում հայտնաբերվել է դի. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայսի 5-ին նամակով դիմել էի Երևանի քաղաքապետին այն մասին, թե արդյո՞ք քաղաքացիական նախեձռնություն կա Լենինգրադյան Իսակով նորակառույց պողոտան Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ, պատասխանը ստացել եմ, որ այո՛, նախաձեռնություն կա և այն կներկայացվի Ավագանու նիստի քննարկմանը:
Տիկին Աթիլգանը նշեց, որ իրենց գործունեությունը ուղղված է Գերմանիա-Հայաստան, ԵՄ-Հայաստան եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ-Հայաստանի հանրապետական կուսակցություն համագործակցության զարգացմանը, եւ իրենք պատրաստ են հետայսու եւս աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ու եվրաինտեգրման գործընթացներին:
«1988-ին Ռաֆիկին խնդրում էի, որ Ռուսաստան գնանք: Չեկավ: Ասաց, բա բարեկամներս, ազգականներս, նրանց ինչպես թողնեմ Ղարաբաղում: 42 տարեկան էր: Կամվորագրվեց: Մարտակերտն էր պաշտպանում: 1992 թվականի հունիսին քաղաքն ընկավ: Փախանք մյուսների հետ: Թոռնիկս ընդամենը տասը օրական էր: Աստված պահեց, ոչ թե մենք: Փախուստի ճամփին ջրափոսերից հավաքած անձրեւաջրով էինք լողացնում փոքրիկին»:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ին իր գործով դատական նիստից հետո հացադուլ է հայտարարել և կարել բերանը: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լրատվական վարչությունից: Նաև տեղելացրին, որ Դ. Խաչատրյանը «գտնվում է առանձնակի հսկողության տակ»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետև քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները:
«Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց աշակերտի մայրը, մի քանի շաբաթ առաջ, 6-րդ դասարանի ռուսերենի ուսուցչուհին ոտքով հարվածել է իր երեխային. «Ռուսերենի ուսուցիչ տիկին Էդուարդովնան, երեխայի ոտքը մի քիչ իր նստատեղից այն կողմ է եղել, քացով հարվածել է ծնկից ներքև, թե՝ ոտքդ քաշի սեղանի մեջ»:
Շիրակի մարզի Նահապետավան համայնքում հայտնաբերված հոշոտված տղամարդու ինքնությունն առայժմ պարզված չէ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. մայիսի 14-ի հրամանագրով՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Վանուշ Սիմոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Ջերմուկի բաժին կամ զանգահարել 0287-2-14-42, 010-59-06-38 հեռախոսահամարներով:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի Նահապետավան գյուղում հայտնաբերված հոշոտված տղամարդու մահվան փաստով:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 34AO003 պետհամարանիշի և «ՎԱԶ-21014» մակնիշի 34DP645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր՝ 1977թ. ծնված Հ. Բ. ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ:
Ինչպես հայտնի է դարձել «ПраймКрайм» գործակալությանը,ՌԴ քրեական հետախուզության աշխատակիցները մայիսի 7-ին Սոլնեչնոգորսկի շրջանում ձերբակալել են 53-ամյա «օրենքով գող» Թամազ Գոգոլաձեին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Չերմեն։
Նա Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Բեռլինի պետական նվագախմբի այսօր երեկոյան կայանալիք համերգի կապակցությամբ:
Տնօրենի աշխատասենյակի չհրկիզվող պահարանը գրկած հանել էին դուրս և փականը դաշտում կոտրել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մայիսի 12-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին: