
Գողություն` 46 երթուղային ավտոբուսում

Մայիսի 12-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Ազատության պողոտայի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին և 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում, Արամայիս Թ.-ն թիվ 46 երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 24.300 դրամ և դեղատների ցանցի զեղչի պլաստիկ քարտ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն