Էդգարը ընդամենը 33 տարեկան էր, ուներ երկու 8 և 10 տարեկան անչափահաս երեխա: Վերջին ժամանակահատվածում հաճախ օգտագործել է ալկոհոլ, կնոջ և հարազատների հորդորով որոշել էր բուժվել «Նարկոլոգիական կենտրոնում»:
Մայիսի 13-ին, ժամը 09.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տերյան-Իսահակայան փողոցների խաչմերուկում այրվում է կրպակ:
Բողոքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ, որոնք դեմ են Մաշտոցի պուրակը Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի կապակցությամբ Ֆրանսիայի հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշմանը: Երիտասարդները պահանջում են չփոփոխել պուրակի անվանումը, իսկ Միսաք Մանուշյանի անվամբ մեկ այլ վայր անվանակոչել:
Ընդունելով հանդերձ, որ ներկայացված նախագիծը կես քայլ առաջ է` ԲՀԿ-ն, այդուհանդերձ, չի կարող կողմ քվեարկել, քանզի այս նախագիծը չի տալիս հարցի ամբողջական լուծում և չի փարատում հասարակության մեջ առկա կասկածները: 5. Միևնույն ժամանակ ԲՀԿ-ն չի քվեարկի ԴԵՄ` հնարավորություն տալով կառավարությանը անել հետագա դրական քայլեր: Մենք կոչ ենք անում կառավարությանը` լինել ավելի համահունչ հասարակության պահանջներին և մոտեցումներին:
Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանի խոսքով՝ ինքնասպանություն գործելու պատճառը կարող էր լինել այն, որ կնոջ երիտասարդ որդին վերջերս կաթված է ստացել, ամուսինն էլ հիվանդ է:
Քիչ առաջ Մաշտոցի պուրակի տարածքից ՀՀ ոստիկանությունը բռնի ուժով հեռացրել ու ձերբակալել է մի քանի քաղաքացու, ովքեր ցանկանում էին ներկա գտնվել Մաշտոցի պուրակի անվանափոխության միջոցառմանը և իրենց դիրքորոշումն արտահայտել անվանափոխության վերաբերյալ:
Խցանումը Հաղթանակ կամրջից հասնում է մինչև Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամուրջը:
«Շատ վատ եմ վերաբերվում Կոնչիտային էլ, էդ երեւույթին էլ։ Ես էդ մասին չեմ էլ ուզում խոսամ։ Մեր Արամը կարգին տղա է ու կարգին երգեց։ Հայ ազգը պատմականորեն մշակութային ժողովուրդ ա եղել, շատ ժողովուրդներ չեն եղել, հայ ազգի մշակույթը պատմաբանական շատ ուժեղ է եղել, եղա՞վ»:
Ուշադրություն. որոնվում են 14-ամյա տղա և 25-ամյա աղջիկ :
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պարզվել է, որ Շինուհայր գյուղի բնակիչ Պ. Ա.-ը նետել է իրեն բարձունքից և արգելափակվել ծառերի մեջ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Պ. Ա.-ին:
Այնքան ամոթ է: Ախր տղամարդուն ոչ վայել է խոսել, ասենք, կնոջ արտաքինի, գիրության մասին: Ի՞նչ է կատարվում: Ես այս երկու տարվա ընթացքում վարժվեցի չնկատել այդ աղտը: Իսկ դա աղտ է: Ի վերջո, եթե ավելի խորը մոտենաք իմ պատասխանին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ներքուստ համաձայն է ինձ հետ: Իսկ դրա հետ համաձայն լինելու համար պետք է ուղղակի մի քիչ ավելի իրատես լինես, թե սահմանում հիմա ինչ է կատարվում, Տավուշի մարզում ինչ է կատարվում և ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում:
Մի քանի օր առաջ Վարդան Պետրոսյանի կինը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և ներկայացրել գործի մանրամասները:
Կասկածյալը խոստովանեց մեղքը:
Ըստ գործի նյութերի՝ իրար երկար նայելու, վազանց կատարել չթույլատրելու պատճառով գործով տուժողը հայհոյել է ավտոմեքենայի վարորդին, որի մասին իմացել են վարորդի ընկերները և որոշել գտնել տուժողին, մի քանի ապտակ հասցրել տուժողին՝ հնչեցրած հայհոյանքների պատճառով: Տուժողը դատարանում հայտնեց, որ կրակոցներից ինքը վիրավորվել է, ընկել գազոնի վրա, այդ ժամանակ իրեն է մոտեցել մի անձնավորություն և առաջարկել հիվանդանոց տանել:
89-ամյա մաեստրոն զարմանալիորեն լավ «մարզավիճակում էր», նա ոչ միայն երգում էր, այլեւ պարում, իսկ La Boheme հայտնի երգի կատարման ժամանակ հանդիսատեսին նետեց ձեռքի թաշկինակը։
Քաղաքապետարանի պաշտոնյաները բարձրացված հարցին, սակայն, միշտ նույն պատասխանն են տվել, որ իրենք էլ են տեղյակ եւ սպասում են վարձակալի հետ պայմանագրի ավարտվելուն: Բայց մինչ պայմանագրի ավարտվելը՝ մարդկանց համար այգիներում անհարմարություններ ու վտանգավոր իրավիճակներ են առաջանում:
Համերգի ավարտին, Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երախտագիտություն են հայտնել մեծ շանսոնյեին:
Մայիսի 9-ին, ժամը 05.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Հեղուշ Ե.-ն:
Նա թեև 1988-ից բնակվում է 6-մետրանոց տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում նրանց ընտանիքին չեն հաշվառել՝ այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարան չեն կորցրել:
Հանցավոր խումբ` բանդիտիզմի մեղադրանքով:
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Մայիսի 13-14-ը շրջանների զգալի մասում, 15-17-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, իսկ 15-16-ը նույքան կբարձրանա:
Բարեկամները նշում են, որ Ներսեսը հանգիստ ու առանց դժգոհելու է ծառայել, բանակում վարորդ էր, սակայն վերջերս, հարազատների հավաստմամբ, անհանգիստ էր, բայց չէր էլ ուզում անհանգստացնել ծնողներին: Կիսվել է ընկերների հետ՝ պատմելով, թե խնդիրներ ունի կապված բենզինի հետ:
Վերջինս խոստովանել է, որ մայիսի 10-ին, ժամը 12.00-ին, թիվ 37 երթուղային ավտոբուսի մեջ մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 16.000 դրամ:
«Շարբաթյանի մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարումից և դրա հետ անմիջականորեն պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում բոլոր այն վնասվածքները, որոնք կարող էին բերել գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարմանª մասնավորապեսª գլխուղեղի բոլոր հատվածների՝ և՛ քունքային, և՛ ծոծրակային, և՛ ճակատային բլթերի, նաև դրանց հետ համադրությամբ արտաքին վնասվածքները: Քանի որ վնասող ներգործությունը վնասում է և ծածկույթային մյուս մասերը և՛ ոսկրերը, նաև ուժի փոխանցման արդյունքում վնասվում է գլխուղեղը»:
«Ամուսինը ազատության մեջ է, շարունակում է ալկոհոլ օգտագործել և ամեն պահի կա վտանգ, որ կարող է վտանգել Սիրանույշին ու նրա երեխաներին»,- ասում է Լիդա Մինասյանը՝ պնդելով ընտանեկան բռնությանը վերաբերող օրենքի անհրաժեշտության մասին:
Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց:
Հիմնադրամը, որը գործում է Աբովյան ՔԿՀ-ին կից, ունի 13 հեկտար տարածք, որտեղ մի մասում այս պահին պահվում են ոչխարներ։ Ոչխարներին պահում են Աբովյան ՔԿՀ–ի կին դատապարտյալները։ Օրեր առաջ ոչխարների հոտի վրա հարձակվել են գայլեր և հոշոտել 17-ին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ թունավորված մսի մի մասը ստիպողաբար վաճառվել է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատակիցներին, իսկ մյուս մասը տրվել «Աբովյան» ՔԿՀ-ին, որի հետևանքով էլ թունավորվել է 20 մարդ՝ թե՛ հիմնադրամի աշխատակիցներից, թե՛ բանտարկյալներից։
Մաշտոցի պուրակը, կազմելով Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Գլխավոր պողոտայի մի մասը, հանդիսանում է Հայաստանում քաղաքացիական շարժումների խորհրդանիշ. այն փրկվել է Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ նախատեսված առևտրայնացումից հանրության անդադրում պայքարի շնորհիվ: