ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանը ապրիլի 29-ի իր որոշմամբ մերժել է Մարո Գուլոյանի գործով վարույթի կարճման որոշման դեմ ներկայացված բողոքը: Այս մասին տեղեկացնում է փաստաբան Լուսինե Մինասյանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն կան գործեր, որ պարտվել ենք և կան ընթացիկ գործեր, որ պահանջում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը՝ ներկայացնելով քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները:
168.am-ի խմբագրակազմը ցավակցում է ժովողրդական արտիստուհու հարազատներին:արտիստուհի Սվետլաննա Գրիգորյանը:
Այսօր Ազգային ժողովում «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոսյանը ներկայացրեց, որ Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) ողջունել է իշխանությունների կողմից քրեական օրենսգրքում կատարված հստակեցումը
Քաղաքապետարանի «Ավելի լավ Երևան» պաստառը պատռվեց «Ի պաշտպանություն Աֆրիկյանների տան» ակցիայի հենց սկզբում: Տերյան 11 հասցեում գտնվող շենքի մոտ հավաքված ակտիվիստները պնդում են, որ բարեկարգ Երևան կարգախոսների քողի տակ քաղաքապետարանը վերացնում է այս եւ մի շարք այլ պատմամշակութային հուշարձաններ. «
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու` քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ 2013թ. օգոստոսի 1-ին բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառելու փաստի առթիվ` ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Մայիսի 12-ին, ժամը 04.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:
«Նախագիծը թերի մշակված է, ես կոչ եմ անում իմ գործընկերներին՝ հանել քվեարկությունից, կամ դեմ քվեարկել»,- հավելեց Ջհանգիրյանը:
«Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում մենք ականատես ենք լինում մի վիճակի, երբ ՀՀ ընտրական ցուցակներում ՀՀ քաղաքացիների թիվն աճում է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել մարզական այս օբյեկտի նշանակությունը Հադրութի շրջանում եւ Արցախում սպորտի զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջաններում այս ոլորտի առաջընթացին եւ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը:
Մայիսի 10-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական գլխավոր վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, սպանություն կատարելու կասկածանքով, Երևանի Աթոյան փողոցի թիվ 26 շենքի մոտից իր «Ֆորդ Էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենայով բերման ենթարկեցին 1958 թ. ծնված Սերգեյ Գրիգորյանին:
ՀՀ օրենքով սահմանված է, որ ՀՀ քաղաքացին անձամբ իր փաստաթղթով պետք է ներկայանա այլ երկրի դեսպանատուն՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար, սակայն ՌԴ-ում քաղաքացիներն անձամբ չեն ներկայանում դեսպանատուն, միայն փաստաթղթերն ու ծանուցագիրն են ուղարկում:
Մայիսի 12-ին, ժամը 14.54-ից մինչև 15.22-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 1 կայանը Լոռու մարզի Մեդովկա գյուղում իրականացրել է 80 կրակոց:
Աշխարհահռչակ շանսոնիե Շարլ Ազնավուրը Հայաստան է եկել որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ:
Սերգո Կարապետյանը հանդիպել է համայնքի բնակիչների հետ, եղել է գյուղացիական տնտեսություններում և նշել է, որ գյուղատնտեսության նախարարությունն արդեն օկնոգենա վնասատուի դեմ քիմիական պայքարի իրականացման համար Հայաստանի Հանրապետության Արագածոտնի և Կոտայքի մարզերի համայնքներին անհատույց հատկացրել է «Ցիպեր մաքսի» բույսերի պաշտպանության միջոցը:
Նա Երեւանից էր, բազմանդամ՝ 9 զավակ ունեցող ընտանիքի 5-րդ զավակը: Ն. Կարապետյանը մայիսի 6-ին էր վերադարձել արձակուրդից: Մեր տվյալներով՝ Կարապետյանը վնասվածք է ստացել մոտ տարածությունից արձակված կրակոցից, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Ավելին, Երևան-Դուբայ չվերթի ուղևորը մոտ 40 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել բորդուղեկցորդուհուն և փորձել է խեղդել նրան:
«Վերջին տարիներին կլիմայի փոփոխությունները դադարել են զուտ բնապահպանական խնդիր լինելուց և դարձել են ազգային և միջազգային անվտանգության հիմնահարց», նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրերի ղեկավար Տոմաշ Դեմբսկին: «Ավելին, այն ուղղակի ազդեցություն ունի այլ բնապահպանական և սոցիալ-տնտեսական հիմնահարցերի վրա, ինչպիսիք են՝ կենսաբազմազանությունը, ջրային ռեսուրսները, էներգետիկան և հանրային առողջությունը»:
1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում տնակային ավանները կառուցվեցին գերխոնավ ճահճոտ վայրերում, որոնք նախկինում քաղաքի կանաչ տարածքներն էին համարվում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ավազակային հարձակում կատարողի փախուստն արձանագրել է տեսանկարահանող սարքը:
Մայիսյան հաղթանակների տոնական տրամադրությունը լոռեցի 300 երիտասարդներ տեղափոխել են Ծաղկաձոր: Այստեղ այս օրերին անցկացվում է հերթական եռօրյա հավաքը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հաղթանակած ժողովրդի այսօրվա զավակները համախումբ են իրենց ազգային արժեքների շուրջ, հերոսականության աներեր ոգու շուրջ և գալիս են ապացուցելու, որ իրենք ոչ միայն հետևորդն են հաղթանակ ապահոված հերոսական սերունդների, այլև պատասխանատու են այդ հաղթանակների շարունակականության առումով: Հենց այդ գաղափարն էր դրված այսօր առավոտյան կազմակերպված ֆլեշ-մոբում, որն ըստ էության խորհրդանշական շուրջպար էր:
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):
Այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 09:00-ի սահմաններում Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 33-ամյա Մերուժան Հարությունյանը իր տան ննջասենյակում խեղդամահ է արել իր կնոջը՝ 31-ամյա Հերմինե Չիլինգարյանին:
Մայիսի 12-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Թունավորումից գրանցվել են անգամ թունավորման դեպքեր, դատապարտյալների կանչով միջամտել է անգամ Արդարադատության նախարարությունը:
Իջևանի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
«Բա էս լավ տղա եք, հա՞, խի՞ լավ աջ չես քաշում»: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, որն ակնհայտ անսթափ վիճակում է եղել: «էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»:
Մայիսի 7-ին, ժամը 23.30-ին, 1955 թ. ծնված Գրիգոր Լ.-ից ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 հասցեում գործող խանութի մոտ բաժանվել է կնոջից` 1964 թ. ծնված Վարդուհի Գրիգորյանից, և մինչ այժմ նրանից ոչ մի տեղեկություն չունի: