Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը (полуфигура) կանգնած էր Երևանի «Կռազի պարկում»…
Մայիսի 28-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-ին առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:
Շինաշխատանքներն իրականացրած «ԼԴորոժնիկ» ՍՊԸ-ն մինչ օրս չի ավարտել տարածքի բարեկարգման աշխատանքը: Թաղամասի փողոցները դարձել են անանցանելի, շենքերի բակերում սկսել են բազմանալ գորտեր ու օձեր:
Մայիսի 20-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է:
Իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը և հասցեները:
«Կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների հետ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը, եւ մենք պատրաստ ենք աջակցել համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,-նշեց փոխվարչապետը: Ա. Գեւորգյանը հեռանկարային համարեց մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում փոխգործակցությունը:
Քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Տխուր ավանդույթ է դառնում, որ Սյունիքի մարզից, հատկապես Գորիսից, տխուր լուրեր ենք լսում: Սա Ձեզ չի՞ մտահոգում, հատկապես այդ պրոցեսների համատեքստում հնչում է Սուրիկ Խաչատրյանի անունը:
Ժամը 14:10-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջաբյան փողոցում՝ Max բենզալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Գրիգոր Մանուկյանի վարած Nissan Tiana մակնիշի 34 MA 787 համարանիշի և 68-ամյա Վոլոդյա Մանասյանի վարաք Opel Astra մակնիշի 31 ՕՕ 394 համարանիշի մեքենաները:
«Տարեկան աշխատանքային պլան ունենք, այն միջոցները, որ ներդրվել են մեր տարածաշրջանում, նաև զուգահեռ եղել են ներդրումներ տարբեր հիմնադրամների, միջազգային կազմակերպությունների կողմից:
Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Մայիսի 27-ին, ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 15բ շենքի 4-րդ հարկում:
Բացահայտում լուսաբացին. դանակահարության առանցքը «աղջկա թեման» էր:
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն` ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով:
Մայիսի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, ՙՀԱՐԹ՚ մարդասիրական օգնության հիմնադրամի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ միասին ճանաչողական այցով ժամանած մի խումբ հասարակական գործիչների։
Ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզում դպրոցների վերականգնման համար դրանց հաշվեկշռային արժեքը գերազանցող գումարներ ծախսվում: Նման հարց այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի վերաբեյալ լսումների ժամանակ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին ուղղեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Կառուցողն անհատ քաղաքացի է, ես կապ չունեմ ՀԷԿ-ի հետ: ՀՀ ոչ մի պաշտոնյա կապ չի ունեցել ՀԷԿ-ի հետ»,- շտապեց պատասխանել մարզպետը:
Մեր մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ով նաև այս թանգարանի ճարտարապետն է եղել, ի սկզբանե նպատակ է ունեցել շենքի աշտարակին տեղադրել նաև հայացքը Էրգրին հառած ու թռիչքի պատրաստ արծվի քանդակ:
Ուկրաինան շարունակում է մնալ ներքաղաքական անկայուն վիճակում, սակայն հարավ-արևլյան շրջաններում բանակի և զինյալների միջև շարունակվող արյունալի բախումները չխոչընդոտեցին մայիսի 25-ին ոչ միայն արտահերթ նախագահական, այլև մայրաքաղաք Կիևի և երկրի մի քանի այլ քաղաքների քաղաքապետի ընտրությունների անցկացմանը:
Կայքի աղբյուրի փոխանցմամբ, վեճն ու ծեծկռտուքը Գորիսի քաղաքապետի ընտրությունների հետ է կապված: Երիտասարդները վիճել են քաղաքապետի թեկնածուի շուրջ, ինչը ավարտվել է ծեծկռտուքով:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մայիսի 24-ին, ժամը 07.55-ին, Նուբարաշենի խճուղու 5/3 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Սամվել Բ.-ին:
«Դուք պատմությունը ուսումնասիրե՞լ եք: Դուք Երևանում Միկոյանի արձանը կանգնեցնելով՝ ի՞նչ եք ուզում ասեք մեզ, ՀՀ քաղաքացիներին»,- հայատարարեց Ն.Փաշինյանը…
Կորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:
Մայիսի 27-ին, ժամը 12.25-ից մինչև 12.53-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 23 կայան Արարատի մարզի Սուրենավան, Նորակերտ, Արմաշ և Երասխ գյուղերում իրականացրել են ընդհանուր 3137 կրակոցներ:
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ, առաջին ատյանի դատարանի վճռով 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի դատապարտված Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջել էր Ա. Բաղդասարյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնել կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը ՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանում ապացույցներով հաստատվել է ոչ թե Ա. Բաղդասարյանի մեղավորությունը, այլ անմեղությունը:
ԼՂՀ կառավարության ֆեսյբուքյան էջի փոխանցմամբ՝ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է զոհված փոխգնդապետ Գարիկ Բալայանի ընտանիքին՝ իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով նրա հարազատներին:
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ մայիսի 23-ին հնչած կրակոցների գործով ձերբակալված, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականներին՝ Վարդան Հարությունյանին եւ Էդվին Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ խնդիրներ առաջացան դերասան Վարդան Պետրոսյանի դատավարության ժամանակ՝ նրա ֆրանսիացի փաստաբանի խոսքիթարգմանության հետ կապված
Վերջին 20 օրվա մեջ արդեն երրորդ ահազանգն եմ ստանում տարբեր մեծ հիմնարկությունների տնօրինություններից և հյուրանոցներից, որ ինչ-որ մեկը, զանգահարելով իրենց, ներկայացել է որպես «Վիտամինի Գարիկ» և նրանց խնդրել, որպեսզի գնեն մեծ քանակությամբ անհասկանալի DVD-ներ` պատճառաբանելով, որ այդ գումարներով պետք է օգնեն ինչ-որ մարդկանց: Ցավոք, ես դրանց մասին տեղեկանում եմ այն ժամանակ, երբ այդ գումարներն արդեն վճարված են…