Բաժիններ՝

Խոշոր ավտովթար` Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

 shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:10-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջաբյան փողոցում՝ Max բենզալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Գրիգոր Մանուկյանի վարած Nissan Tiana մակնիշի 34 MA 787 համարանիշի և 68-ամյա Վոլոդյա Մանասյանի վարաք Opel Astra մակնիշի 31 ՕՕ 394 համարանիշի մեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ 2 վարորդները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդներին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները և Nissan-ի վարորդի օգնությամբ գլխիվայր շրջված Օպել-ի միջից դուրս են բերել վարորդին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս