Պարզվել է, որ զբոսայգում ծագած վիճաբանության ժամանակ նրանք ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով Կարեն Մ.-ն ճակատի մասում ստացել է վնասվածք:
«Միանգամից կուզենամ հիասաթափեցնել այդ հարցով, որ չի եղել և չի կարող լինել նման խնդիր՝ կայծակնային զարգացում»,- ի պատասխան ասաց փորձագետը՝ նշելով, որ երեխայի անամնեստիկ, օբյեկտիվ տվյալները, նրա վիճակը խոսում են այն մասին, որ հիվանդությունն ունեցել է ծանրանալու ընթացք. «Ծանրանալով՝ եկել, հասել է իր ձևավորման վերջակետին: Ի՞նչ կայծակնային, եթե մենք այստեղ գործ ունենք թարախային թոքաբորբի հետ: Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան մտածել, ասել՝ կայծակնային»:
Երկրաշարժի պատճառով անօթևան ընտանիքների են հատկացվել այս շենքի այլ բնակավայրեր տեղափոխված նախկին բնակիչների կողմից լքված կամ նորակառույց բնակարաններ ստացած նախկին բնակիչ անօթևան ընտանիքների բնակարանները:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք միտված են զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամսյա դրամական օգնության տրամադրումը համապատասխանեցնել 2013թ. դեկտեմբերին ընդունված ՀՀ երկու օրենքի պահանջներին:
Այսօր Իջևանի ձերբակալվածների պահման վայրում կտրուկ վատացել է զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ գյուղում մոտ երկու ամիս է՝ իրականցվում է խմելու ջրի ներքին ցանցի կառուցման ծրագիր, որն արդեն ավարտական փուլում է:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները մայիսի 28-ին, մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել 1953 թ. ծնված Հենրիկ Մ.-ի տանը:
Ներսեսի հորաքույրը մեզ հետ խոսելիս հազիվ էր զսպում հուզմունքը, չէր կարողանում առանց արցունքի հիշել եղբորորդուն, անընդհատ կրկնում էր. «Երջանիկ ընտանիքս է քայքայվել, նման ընտանիք այս քաղաքում մեկ-երկու հատ են»:
Մայիսի 28-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել գոտկատեղի շրջանի կտրած-ծակած վերքով Գևորգ Մ.-ին «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու մասին:
Երևանի ենթակայության դպրոցների և մանկապարտեզների մասին կայքում եղած տեղեկությունները չափազանց սահմանափակ են, այն կարող է ավելի լիարժեք գործել այնպես, որ դպրոցի կամ մանկապարտեզի համարը սեղմելով՝ էջը նրա մասին բերի բոլոր այն տեղեկությունները, որոնք քաղաքապետարանը ստանում է դպրոցներից՝ լիցենզավորման փաստաթղթից սկսած՝ մինչև պետական ֆինանսավորման և Կառավարման խորհուրդների կողմից հաստատված նախահաշիվները:
Այս պահին աշխատանքներ են տարվում հաստատուն հոսանքի գեներատորի անսարքությունը վերացնելու ուղղությամբ:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Գագիկ Ծառուկյանն Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի կողմից պարգևատրվեց երկրի բարձրագույն ու պատվավոր պարգևներից մեկով:
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 30-31-ը առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի: Երևանում` Մայիսի 30-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի […]
Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում:
Մայիսի 19-ին տասնօրյա էլեկտրոնային աճուրդի հանված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը չի վաճառվել, քանի որ սահմանված ժամկետում այն գնելու որևէ հայտ չի եղել:
Մայիսի 28-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոհար Ե.-ին:
ելանյա Մկրտչյանը պատմեց, որ իր աղջկա որդու ընտանիքը Էջմիածում բնակվել է վարձակալական հիմունքներով, սակայն գումար չունենալու պատճառով 3 ամիս չեն կարողացել բնակարանի գումարը վճարել, ինչի պատճառով բնակարանի տերը նրանց տանից «դուրս է հանել»: Կինը պատմեց, որ բնակարան չունենալու պատառով երիտասարդ կինը իր 1-ամյա որդու հետ հայտնվել է դրսում. արդեն 3 օր է՝ նրանք գիշերում են Էջմիածնի այգիներից մեկում. ընտանիքի հայրն այժմ Ռուսաստանում է՝ գումար աշխատելու նպատակով:
10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել էր: Դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Արդեն մի քանի օր է՝ համացանցում քննարկվում է այն տեսանյութը, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարզվում է սպորտային դահլիճում: Տարաբնյութ մեկնաբանությունների արժանացած տեսանյութը ներկայացնում ենք ստորև:
Մայիսի 29-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Արփի-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 27-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Վեդի քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեում գործող մթերային խանութից գողություն կատարելու մասին:
Ժամը 15:00-ի սահմաններում Բաղրամյան-Շենիկ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են Շենիկ գյուղի բնակիչ, 37-ամյա Արարատ Միքայելյանի վարած Opel մակնիշի 29 ՍՕ 985 համարանիշի և Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ, 30-ամյա Ստեփան Ստեփանյանի վարած «Մոսկվիչ» մակնիշի 11 ԼՏ 818 համարանիշի ավտոմեքենաները:
Մայիսի 29-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Միրաք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նրա մոտ արձանագրվել է 7 հղիություն ու 3 ծնունդ; Ըստ նախնական դիագնոզի, դիահերձման արդյունքներով, նորից եմ կրկնում, նրա մոտ եղել է պտղաջրային էմբոլիա :
Սուրիկ Խաչատրյանը նաև զարմանք է հայտնել այն կապակցությամբ, թե ինչու են այդ դեպքը կապում իր անվան հետ. «Բայց ես ուզում եմ մի բան հասկանալ, թե ասենք՝ ի՞նչ է նշանակում իմ անունի հետ է կապվել, թող իրա ծնողի անունի հետ կապեն, ինչի՞ են Խաչատրյանի անվան հետ կապում՝ նա հեր էլ ունի, մեր էլ ունի…»:
Մայիսի 29-ին, ժամը 15.40 ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Երևանի Հրազդանի մեծ կամրջից:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող կանաչապատ տարածքի ոչնչացման մասին հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասված է.
Մենք մայիսի 22-23-ըունեինք հայ-ռուսական համատեղ աշխատանքի հերթական նիստը, որը հայկական կողմից ես եմ ղեկավարում, իսկ ռուսական կողմից՝ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Ռոմոդանովսկու տեղակալը՝ Կուզնեցովը․սա չորրորդ նիստն էր: Իրենք բերեցին մշակված երկու համաձայնագիր, որոնցից մեկը վերաբերում է մեր քաղաքացիներին հաշվառելու 30 օրվա ժամկետին, մյուսը նրան, որ Ռուսաստանում մեր հայրենակիցները կարողանան աշխատանքային գործունեություն ծավալել՝ առանց աշխատանքի հատուկ թույլտվության:
ՀՀ Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 27-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 50 ավտոմեքենա: