Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում Արեն Մկրտչյանին նշանակեց Լոռու մարզպետ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ»,–ասված է որոշման մեջ։

ՔՊ-ականը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին իրեն պաշտոն տալու համար։

«Ջանք չեմ խնայի մեր երազանքների Հայաստանի ու Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում»,- նշեց նա

Նշենք, որ Արեն Մկրտչյանը ԱԺ պատգամավորի լիազորությունները վայր է դրել սեպտեմբերի 1–ին։ Նրան փոխարինել է Վանիկ Օհանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930