«Ասողը անբարոյականի զավակ է: Իմ մասին ով նման բան կարող է տարածել, նա նորմալ մարդ չի, այլ չգիտեմ՝ ինչի արդյունք: Դա աննորմալ երեւույթ է: Այլ հարց ա՝ դա մա՞րդ է, թե՞ կենդանի»:
Նախկինում 6 անգամ դատապարտվածի հերթական գայթակղությունը փողոցով քայլող կնոջ ոսկյա շղթան էր:
«Տեսել եմ այն կիրճը, որի տակից գնում է մի ճանապարհ, և որով հերոսական ազգային դիվիզիաները հարձակվել են, և գերմանացիներն էլ երկու կողմից ուղղակի կոտորել են: Կարդում եմ Ժուկովի գիրքը, գրված են հետեւյալ բառերը. «Քանի որ հակահարձակման անհրաժեշտություն կար՝ թեկուզ ձեւակնորեն, եւ քանի որ մեծ կորուստներ էին սպասվում, մենք որոշեցինք այնտեղ ուղարկել հերոսական ազգային դիվիզիաներ»:
Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման 2014թ.-ի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հեկտարով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը:
Կենսաչափական անձնագրեր, նույնականացման քարտեր, էլեկտրոնային ստորագրություններ. նոր ընթացակարգեր անձնագրային և վիզաների վարչությունում:
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության էլ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ հյուրընկալելու Երևանում, և համոզված եղեք, որ մեր քաղաքի դռները միշտ բաց կլինեն Ձեր առջև»:
Հունիսի 9-ին, ժամը 14.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող շինանյութի խանութում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամբաստանյալի պաշտպանի հարցին՝ ինչո՞ւ է նման բան արել, երեխան պատասխանեց, որ հոր սիրուհին հոր հետ նկարներ է ունեցել, և ինքը նրա մերկ լուսանկարը տեղադրել է, որ «նա հանի այդ նկարները»: «Հիմնականն այն էր, որ մայրս չտեսնի այդ նկարները»,- ավելացրեց անչափահաս տղան:
Պաշտպանը հայտնեց նաև, որ այժմ դատարանում են և սպասում են կալանքի միջնորդության քննարկմանը:
Քիչ առաջ Աժ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Սահմանադրական դատարանի անդամ նշանակվեց Արայիկ Թունյանը, ով մինչ այս ՀՀ նախագահահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն էր:
Երեւանի ավագանին, առանց հանրությանը մասնակից դարձնելու եւ առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել բոլշեւիկյան կուսակցության գործիչ, ստալինյան մարդատյաց ռեժիմի գործուն պատասխանատուներից մեկի՝ Անաստաս Միկոյանի մահարձանը։
«Դուք գնում եք, որ ավելացնեք այն մարդկանց թիվը, որոնք իշխանության դուդուկի տակ են պարում»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ ՍԴ նոր անդամի պաշտոնում ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանի թեկնածության քննարկման ժամանակ:
27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով վերսկսված քրեական գործի վարույթի շրջանակում այսօր կանցկացվի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մեկնարկել են ավագ խմբերի ավարտական-ամփոփիչ հանդեսները, որոնք յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին, թե ինչ են սովորել երեխաները նախադպրոցահան ուսումնական դասընթացներում։
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 6-ին ձերբակալված Ներսես Մելքոնյանի ձերբակալման օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը` 72 ժամը լրանում է այսօր 15:00:
Հունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:
Հունիսի 9-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակայքում՝ Սևջուր գետի վրա կառուցված կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում երթևեկության համար. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Վարչապետը տեղեկացրել է, որ նշանակալի վնասներ կրած գյուղացիների ընթացիկ տարվա աշնանացանի աշխատանքները կառավարությունն իր վրա է վերցնելու: Ավելին՝ բոլոր տուժողներն ազատվելու են հողի հարկից և վարձավճարից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով փոխառություններ են ստանալու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:
Կոչ ենք անում զգոն լինել և պատրաստակամ՝ միանալու Աֆրիկյանների ակումբի շենքի պաշտպանության շարժմանը: Մենք հետևում ենք քանդման նախապատրաստական աշխատանքներին և սոցիալական ցանցերում պարբերաբար տեղեկացնում նորանոր զարգացումների մասին:
Հունիսի 10-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով հունիսի 9-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 6-ի որոշումով արգելվել է «Հարութս Չիքն» ՍՊԸ-ի կողմից «Հավի լանգետ» արտադրատեսակի արտադրությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Վերջերս պաշտոնական տվյալներով նախիջևանի սահմանում դիպուկահարների կողմից զոհվել են ՊՆ պայմանագրային երկու զինծառայող, սակայն տարբեր աղբյուրների ինֆորմացիայի համաձայն իրականում տեղի է ունեցել հայկական երկու դիրքերի վրա հարձակում և նույնիսկ ժամանակավոր այդ դիրքերը մնացել են ադրբեջանական զորքերի հսկողության տակ:
Կանայք հետախուզվում էին խուլիգանության և սուտ մատնության մեղադրանքներով Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Չեխովի փողոցի 15 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ին:
Հունիսի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դանիել Վարդանի Խաչատրյանը։
Հունիսի 9-ին, ժամը 06.30-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տավուշի մարզի Լճկաձոր, Հաղթանակ և Պտղավան գյուղերում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի ցանքատարածքները և բանաջարաբոստանային կուլտուրաները:
Երևանում հունիսի 9-10-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: 11-13-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: