Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Ալափարս-Արզական ավտոճանապարհին. 24-ամյա վարորդը տեղում մահացել է

Հունիսի 9-ին, ժամը 06.30-ին տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալափարս-Արզական ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Պեժո» մակնիշի 22ՍՍ826 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչից վարորդ Վ. Պ.-ը (ծնվ. 1990թ.) տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ.Պ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս