Դպրոցական առաջին պայուսակները՝ Երևանի քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մեկնարկել են ավագ խմբերի ավարտական-ամփոփիչ հանդեսները, որոնք յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին, թե ինչ են սովորել երեխաները նախադպրոցահան ուսումնական դասընթացներում։

Հանդեսներին ծնողներից բացի ներկա են լինում նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող բոլոր երեխաները ամփոփիչ հանդեսի ավարտին քաղաքապետարանից դպրոցական պայուսակներ են նվեր ստանում։
Այս տարի մանկապարտեզից դպրոց է գնալու շուրջ 8800 երեխա։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30