Բաժիններ՝

Արայիկ Թունյանը դարձավ Սահմանադրական դատարանի անդամ

Քիչ առաջ Աժ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքում Սահմանադրական դատարանի անդամ նշանակվեց Արայիկ Թունյանը, ով մինչ այս ՀՀ նախագահահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն էր:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ» 65, «դեմ» 3, անվավեր չկա:

Ա.Թունյանը խորին շնորհակալություն հայտնեց իրեն ձայն տված պատգամավորներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս