Հրազենն ու ռազմամթերքն անփութորեն պահպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` 2014 թվականի մայիսի 30-ին ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի պարեկապահակակետային ծառայության ոստիկանը, ծառայություն իրականացնելիս, ծառայակցի խնդրանքով նրան է հանձնել իրեն ամրակցված 8 փամփուշտներով լիցքավորված պահունակով «Մակարով» տեսակի ատրճանակը:
Հրազենը վերցրած ոստիկանի կողմից զենքի հետ անփույթ վարվելու հետևանքով արձակված կրակոցից վերջինս ստացել է հրազենային վնասվածք:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն