
Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ «օրենքով» գողերի համար «Դոլյա վորովսկայա» երգը երգելու մասին. shamshyan.com

ս հիմա չեմ հիշում՝ փոքր ժամանակ «Դոլյա վորովսկայա»-ն երգե՞լ եմ, թե՞ չէ, բայց գողերի հետ կապը՝ նրանց համար երգելը միանշանակ չեմ հիշում, քանի որ նման բան չկա:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը: Արձագանքելով այն տեղեկություններին, թե ժամանակին «օրենքով» գողերի համար «Դոլյա վորովսկայա» երգն է երգել:
«Ասողը անբարոյականի զավակ է: Իմ մասին ով նման բան կարող է տարածել, նա նորմալ մարդ չի, այլ չգիտեմ՝ ինչի արդյունք: Դա աննորմալ երեւույթ է: Այլ հարց ա՝ դա մա՞րդ է, թե՞ կենդանի»,- նշեց Ալիկ Սարգսյանը:
Մանրամասներն՝ այստեղ