Բաժիններ՝

Մորը սպանած որդին ձերբակալվել է

Հունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում` ջրով լի վաննայում, հագուստներով, հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալվինա Դարբինյանի դիակը` շրթունքի ձախակողմյան հատվածի վնասվածքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, 1969 թ. ծնված Սամվել Դարբինյանը, տանը, վիճաբանության ժամանակ բռունցքներով գլխին հարվածելով և հատակին գցելով, սպանել է մորը` Ա. Դարբինյանին, այնուհետև դին տեղավորել լոգարան, ջրով լցված վաննայի մեջ:

Հունիսի 7-ին, ժամը 20.40-ին, Ս. Դարբինյանը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Սամվել Դարբինյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս