Բաժիններ՝

Այսօրվանից գործարկվելու են նոր արագաչափեր (ցանկ)

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2014 թ. հունիսի 9-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝

1. Մ-2 «Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի – Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 238-րդ կմ (Գորիս քաղաքի վարչական տարածք)`1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. Մ-3 «Մարգարա – Վանաձոր – Տաշիր – Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 42.3-րդ կմ (Կարբի գյուղի վարչական տարածք)`1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս