Այսօր կորոշվի Վերնիսաժի գործով ձերբակալված Ներսես Մելքոնյանին կալանավորելու հարցը. «Փաստինֆո»
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 6-ին ձերբակալված Ներսես Մելքոնյանի ձերբակալման օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը` 72 ժամը լրանում է այսօր 15:00: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց նրա փաստաբան Արմեն Խաչատրյանը:
Նրա տեղեկություններով, քննիչն արդեն իսկ իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդությամբ դատարան դիմելու որոշում է կայացրել: Իսկ թե ինչ կորոշի դատարանը պարզ, կդառնա այսօր ցերեկը` 15 :00-ին:
Ինչպես մամուլին հայտնել էր Ներսես Մելքոնյանի մյուս պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը, նրան նախաքննական մարմինը ձերբակալել էր ուրբաթ օրը, անմիջապես հարցաքննությունից հետո: Ներսես Մելքոնյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հանցագործություն կատարելու մեջ, այն է` Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Մանրամասներն՝ այստեղ