Բաժիններ՝

Արշակ Սադոյանը՝ Միկոյանի մասին. Հայերին տարել են կոտորելու, որովհետև պոլիտբյուրոյի այդպիսի անդամ ենք ունեցել

ԱԺԴ կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը զարմանում է, թե ինչպես կարելի է Երևանում տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, ում պատճառով շատ-շատ մարդիկ գնդակահարվել են 37, 38, 39 թվականներին: «Կարծում եմ՝ ուղղակի հաճոյանալով այն մարդուն, որը 4 միլիարդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին չգիտես՝ ինչու, հիմա էլ ուզում է, այսպես ասած, կոմունիստական անցյալը վերականգնել, առանց հաշվի առնելու՝ ով ինչ է արել և ինչ օգուտ է տվել Հայաստանին, առավել ևս՝ երբ նայում ենք եղած փաստերին, թղթային փաստերին, որոնք անհնար է կեղծել… Եվ այս պայմաններում, երբ ասում են՝ դե գիտեք ինչ, նա խելոք մարդ է եղել Սովետմիության համար… բայց՝ ի՞նչ մարդ է եղել Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի համար, ինչպես է նա պայքարել թեկուզ Տերյանի դեմ, որպեսզի հանկարծ Թուրքահայաստանից որոշ մասեր չանցնեն Ղարաբաղին, ինչպե՞ս է պայքարել Սևրի պայմանագրի դեմ: Շատերն ասում են՝ դե նա ինչքան բան է արել Հայաստանի համար: Բնական է, որ պոլիտբյուրոյի անդամը առնվազն երրորդ կամ չորրորդ մասը Սովետմիությունում, շատ բան կարող էր անել իր ժողովրդի համար: Իսկ արդյունքը եղել է այն, որ շատ-շատ մարդիկ գնդակահարվել են 37, 38, 39 թվականներին, նույնիսկ իր կողմից պահանջվել է ավելին: Եվ ես ուզում եմ մի հարցի անդրադառնալ, որոնց շատերը վախենում են անդրադառնալ: Դա այսպես ասած Հայրենական կամ Համաշխարհային երկրորդ պատերզմի հետ առնչված հարցերն են»:

Ա. Սադոյանի խոսքով՝ Համաշխարհային երկրորդ պատերազմը սկսվել է Ստալինի, Միկոյանի մեղքով, քանի որ նրանք են Գերմանիայի հետ համատեղ պայամանգիր ստորագրել և միասին հարձակվել Լեհաստանի վրա: «Հետագայում էլ, հենց Միկոյանի ստորագրությամբ Կատինում գնդակահարեցին մի քանի հազար լեհ սպաներին: Այս բոլորից հետո հարց է ծագում՝ լավ, այդ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանի տարածքում, որտեղ կռիվներ չեն եղել, այս հայ ժողովուրդը տվել է մի շնչին ընկնելու հաշվով մեկուկես, երկու անգամ ավելի զոհ, քան ռուսները, ուկրաինացիները, բելառուսները: Ուղղակի հայերին տարել են կոտորելու, որովհետև պոլիտբյուրոյի այդպիսի անդամ ենք ունեցել: Ավելին ասեմ՝ բացեք Ժուկովի գիրքը, կարդացեք Թամանյան թերակղզու, Թամանյան հայկական դիվիզիաների մասին»,- հորդորեց Արշակ Սադոյանը:

Ըստ Արշակ Սադոյանի այս ամենը միայն, այսպես կոչված, »ստորաքարշ մոտեցման» պատճառ է: Նա պատմեց, որ եղել է այնտեղ, որտեղ զոհվել է իր հայրը. «Տեսել եմ այն կիրճը, որի տակից գնում է մի ճանապարհ, և որով հերոսական ազգային դիվիզիաները հարձակվել են, և գերմանացիներն էլ երկու կողմից ուղղակի կոտորել են: Կարդում եմ Ժուկովի գիրքը,  գրված են հետեւյալ բառերը. «Քանի որ հակահարձակման անհրաժեշտություն կար՝ թեկուզ ձեւակնորեն, եւ քանի որ մեծ կորուստներ էին սպասվում, մենք որոշեցինք այնտեղ ուղարկել հերոսական ազգային դիվիզիաներ»:

Այսինքն՝ մեծ կոտորած էր սպասվում, մենք որոշեցինք այնտեղ ուղարկել հայերին, թող գնան՝ կոտորվեն, ինչի՞ ռուսները կոտորվեն: Շարունակությունը՝ ինչպիսի մեծ բաներ է արել Միկոյանը հայ ժողովրդի համար: Աշխարհի բոլոր երկրներն էլ այդ տարիներին զարգացել են, իսկ երբ Միկոյանը համաձայնել է, որ Սևանը դատարկվի, երբ նրա մակարդակը իջավ 33 մետրով, մինչև հիմա այդ մի չնչին մասն է վերականգնվել, ոչ ոք դրա մասին չի խոսում, այլ միայն խոսում են՝ նա կողմ էր Արփա-Սևանի շինարարությանը: Հա, բայց նա կողմ է եղել նաև դատարկմանը:

Կարդացեք նաև

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը խոսեց հունիսի 14-ի տոների եւ հիշատակի օրվա մասին. «Օրենքով սահմանված է, որ սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից մինչեւ ողջ խորհրդային շրջանում կատարված հետապնդումները, ռեպրեսիաները, սպանությունները, տեղահանությունները, բոլորին ենք մենք անվանում բռնադատվածներ: Եվ այսպիսի հանրապետությունում, որտեղ 7000-ից ավել զոհեր ենք տվել, գնդակահարվածներ, այդ թվում իմ պապը՝ Բլեյան Արմանը, իմ հորեղբայրը, պապայիս հորեղբայրը՝ Բլեյան Երվանդը և էլի տասնյակ մարդիկ, խոշտանգվածները՝ այդ թվում իմ հայրը Բլեյան Շամխալը, որը աքսորում կորցրեց իր ոտքը և հրաշքով փրկվեց ստալինյան աքսորից, մենք զարմանալի ձեւով հունիսի 14-ը չենք նշում: Հայաստանում դուք չեք գտնի… Հիմա ասեմ՝ քանի՞ այդ ստալինյան ռեպրեսիաների բռնադատվածների հիշատակին նվիրված հուշարձան կա: Պարզվում է՝ մի հատ կա, այն էլ բանտարկված է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս