Բաժիններ՝

Ցոլակ Մկրտչյանի մահվան՝ վերսկսված գործով այսօր կանցկացվի դատաբժշկական կրկնակի փորձաքննություն. «Փաստինֆո»

27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով վերսկսված քրեական գործի վարույթի շրջանակում այսօր կանցկացվի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց տուժող Ց.Մկրտչյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով, որ փորձաքննությունը կիրականացնի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի՝ մարտի 24-ի հրամանով կազմված հինգ-հոգանոց հանձնաժողովը:

Ոստիկանության Մասիսի քննչական բաժնում կարճված քրեական գործի վարույթը վերսկսվել էր ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատարանի՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ, կայացված որոշման հիման վրա, որով բավարարվել էր Ինեսսա Պետրոսյանի բողոքն ընդդեմ քրեական գործը կարճելու՝ քննիչի ու դատախազի որոշման:

Ըստ տուժող կողմի՝ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը հիմնված է եղել հակասական ու իրարամերժ ցուցմունքների ու փորձաքննությունների եզրակացությունների վրա և անհիմն ու անօրինական է եղել:

Դատարանը բավարարել էր բողոքը՝ ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով, որն ամրագրում է՝ «բողոքը ճանաչելով հիմնավորված՝ դատավորը որոշում է կայացնում՝ անձի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին»:

Տուժող Ցոլակ Մկրտչյանն ապրիլի 2-ին որովայնի շրջանում ցավերի պատճառով դիմել էր Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 3-ի լուսադեմին մահացել էր՝ անաֆիլակտիկ շոկից:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս