Բաժիններ՝

Գյուղապետի տղան փորձել է փախցնել բանկի աշխատակցուհուն

tesankyun.am-ը գրում է. Հունիսի 11-ին Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդին՝ 1987թ. ծնված Կարեն Մարտիրոսյանը «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայով, ընկերների հետ, Իջեւան քաղաքում, փորձել է ամուսնության նպատակով փախցնել «Յունիբանկի» աշխատակից, 1990թ. ծնված աղջկան: Հանդիպելով աղջկա բարեկամի, բանկի հերթապահ ոստիկանի դիմադրությանը, գյուղապետի որդին փախուստի է դիմել:

Նա նախկինում դատապարտվել է խուլիգանության համար եւ այժմ գտնվում է պայմանական ազատազրկման մեջ:

Իրավապահներից տեղեկացանք, որ պատահարի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանության Իջեւանի քննչական բաժանմունքը քննություն է կատարում: Կ. Մարտիրոսյանը փախուստի մեջ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս