Բաժիններ՝

Մարզահամերգային համալիրը հունիսի 17-ին դարձյալ աճուրդի կհանվի. pastinfo.am

Կարեն Դամիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի համար հայտարարված 2-րդ աճուրդը ևս չի կայացել` հայտերի բացակայության պատճառով:

Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հերթական` արդեն 3-րդ աճուրդը կհայտարարվի հունիսի 17-ին, քանի որ, ըստ օրենքի, ինչպես նշեց մեր զրուցակիցը, «յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո` երրորդ աշխատանքային օրը, ծառայության պաշտոնական կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցում»:

Ի դեպ, Ռիմա Եգանյանը նաև նշեց, որ հունիսի 17-ին հայտարավող աճուրդում ՄՀՀ մեկնարկային գինը կիջեցվի ևս 10 տոկոսով, ինչպես դա արվեց նախորդ աճուրդի ժամանակ:

Դա, ի դեպ, նույնպես օրենքի պահանջ է. յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հաջորդ աճուրդի համար հայտարարվող մեկնարկային գինը պետք է 10 %-ով ցածր լինի նախորդ աճուրդում հայտարարված գնից:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս