Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանին Սևանում զայրացրել է զոհված և անհետ կորած ազատամարտիկների գերեզմանների վիճակը. shamshyan.com

Եթե կյանքը հայրենիքի համար զոհած տղերքի շիրիմները չհարգենք, մեզ մենք չենք հարգի: Այս մասին այսօր` հունիսի 14-ին, Գեղարքունիքում ուխտագնացության ժամանակ ծաղիկներ դնելով Սեւանում զոհված եւ անհետ կորած ազատամարտիկների շիրիմներին եւ շիրմաքարին՝ ասել է ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, հաղորդում է shamshyan.com-ը:

Մինչեւ այդ նրան զայրացրել էր գերեզմանոցի անմխիթար վիճակը: Մանվել Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահին հանձնարարել է ԵԿՄ-ականների հետ միասին գերեզմանոցը կարգի բերել՝ ասելով, որ «մինչեւ զոհված տղաներին չհարգենք, մեզ չենք հարգի»: Ավելին` նա մոտեցել է գերեզմանոցում գտնվող բոլոր ծանոթ եւ անծանոթ զոհերի հարազատներին եւ նրանց հետ զրուցել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս