Բաժիններ՝

Ինչո՞ւ են սառեցրել Նարեկ Բավեյանի հաշիվները. ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երգիչ Նարեկ Բավեյանի բանկային հաշիվները սառեցվել են: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «…Էս ի՞նչ ա կատարվում, մարդու իրավունք մնացե՞լ ա էս երկրում: Շուտ հանեք ձեր գումարները բանկերից, վաղն էլ կարող եք դուք նմանատիպ զանգ ստանալ»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում երգիչն ասել է. «Երկուշաբթի օրը կգնամ հարկադիր եւ այնտեղ կճշտեմ, երբ որ ճշտեմ, ես նորից իմ ֆեյսբուքյան էջում կգրեմ պարզաբանումը: Հիմա ես էլ չեմ կարող ոչ մի բան ասել»: Նարեկն ասել է, որ իրեն տեղյակ են պահել հինգշաբթի օրը: «Ես ուրբաթ պետք է գնայի բանկ, բանկից վերցնեի ինչ-որ թուղթ, որն արդեն իմ մոտ է, եւ այդ թղթով գնայի հարկադիր: Բանկում կար ինչ-որ ներքին ցանցային խնդիր եւ ոչ մի կերպ չէր հաջողվում այդ թուղթը տպել: Ուրբաթ օրը քանի որ շատ ուշ տպեցին, եւ ես էլ այդ օրը ներկայացում ունեի՝ «Սիրո կամուրջ»-ում պետք է խաղայի, արդեն ժամանակս չհերիքեց, որ ուրբաթ օրը պարզաբանեմ ամեն ինչ: Դրա համար թուղթը հիմա իմ մոտ է, երկուշաբթի կգնամ եւ կպարզաբանեմ ամեն ինչ: Միակ բանը, որ հիմա ինձ համար պարզ է, որ այստեղ գրված է, որ 10 հազար դրամի հաշիվ է, բայց թե այդ 10 հազարը ինչի համար է, ինչ տեսակի խախտման համար է, դրանից գաղափար չունեմ, դա արդեն հարկադիրում կասեն»,- ասել է երգիչը: Նարեկ Բավեյանի խոսքերով՝ հավանական է, որ դա parking city կարմիր գծերի հետ է կապված:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ bravo.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս