Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում՝
Հունիսի 15-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-19-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-16-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝
Հունիսի 15-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է:
Հունիսի 17-19-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն