Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Գյումրի կատարած այցի ժամանակ դարձյալ մի զավեշտալի պատմություն տեղի ունեցավ`կապված գյումրեցի հայտնի մուրացկան Լիզայի հետ:
Հուլիսի 21-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Անահիտ Բ.-ն:
Անօթևան, բազմազավակ ընտանիքների սոցիալական հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված՝ «Եկեք օգնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց ձեռքով լուծեն իրենց սննդամթերքի խնդիրը» բարեգործական ձեռնարկի շրջանակում ևս մեկ ընտանիքի նվիրաբերվեց քարաշեն անասնագոմ և կենդանիներ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով դատական նիստը:
Մեծամոր-ՀԱԷԿ ճանապարհի 300 մ հատվածում «ԳԱԶ 33021» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող երկու անձինք ընթացքի ժամանակ վայր են ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Հուլիսի 22-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 21-ին, ժամը 04.55-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քաջազնունու փողոցի թիվ 1 հասցեում գտնվող մթերային խանութը թալանում են:
«Մինչև նախորդ ամիս քաղաքացին կարող էր անձամբ ինքն իր վճռաբեկ բողոքը ստորագրել: Կարիք չկար փաստաբան վարձել, լրացուցիչ ծախսեր կատարել:
Վարորդը հայտարարել է, որ նույն օրը Իջևանի անտառտնտեսության Գանձաքարի մի անտառամասից ապօրինի հատել է 3 կաղնի:
«Ցանկացած գործողություն նախապատրաստվում է: Կան հեղինակներ և կան կատարողներ: Այդ հեղինակները, ովքեր ստեղծել են այս իրավիճակը, կապված չեն Ռուսաստանի ղեկավարության հետ:
Հուլիսի 23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով, 23-25-ին կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով:
Ինչպես գրում է Shamshyan.com-ը, Երևանում անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի Զուբը, ով ավելի շատ հայտնի է «Զուբ» մականվամբ.
Հիշեցնենք, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով. դեպքի օրը ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր մոտ պահվող հրազենով փորձել է կյանքից զրկել «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանին
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Նարինե Հ.-ին, որը 2010 թ. մարտի 3-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Հուլիսի 22-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 93 շենքի բնակարաններից մեկի պատշգամբին օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մոսկվայում կալանավորված հայ բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մոսկվայի այսպես կոչված` «Матросская тишина» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի կազմակերպված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց իրավաբան Արթուր Սաֆարյանը, ում հաջողվել է այցելել Լևոն Հայրապետյանին:
Հիմնադրամում կասկած չունեն, որ Հայրապետյանի հասարակական լայնածավալ գործունեությունը միշտ ուղղված է եղել Ռուսաստանի, Հայաստանի և նրա փոքր հայրենիքի` Լեռնային Ղարաբաղի բարգավաճմանը
5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հորը հետաքրքրում է, թե ինչու է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը գործով նախկին կասկածյալին համոզում, որ նա մեղքը վերցնի իր վրա:
Լևոն Հայրապետյանի դեպքում շատ վտանգավոր է, նա շատ մեծ քանակությամբ դեղեր է ստանում և ժամերով: Եթե այդ ժամերը խախտվեն, դա ծանր հետևանքներ կունենա: Ես հույս ունեմ, որ դատարանի որոշումը լավ ելք կունենա, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի պահել այդպիսի մեծ մարդու, մեծ հայի»,- նշեց Հենրի Բակունցը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ հուլիսի 22-ին ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Սուզուկի» մակնիշի քվադրոցիկլը Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոցում շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Այրին դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել իր իրավունքների պաշտպանության հարցում: Օմբուդսմենը գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պարզել է, որ քննիչը լրացուցիչ բացատրություն չի վերցրել ազատամարտիկի այրուց, հարցաքննել է միայն կեղծ տեղեկություններ հաղորդելու մեջ կասկածվող մարդկանց, չի նշանակել դատագենետիկական փորձաքննություն: Պաշտպանը գործում հայտնաբերել է մի շարք այլ խախտումներ և անտեսված հակասություններ ևս:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, ուղեղի արյունազեղում, ձեռքի հինգերորդ մատի վնասվածք և երեսի բազմաթիվ վերքեր:
Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում:
«Ես՝ որպես քաղաքացի, որպես իրավաբան, առավել ևս որպես փաստաբան, գտնում եմ, որ դա արդարացի չէ, և պատրաստ եմ հնարավորինս աջակցել և օգնել, որպեսզի նորմը ճանաչվի հակասահմանադրական
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Անձնագրային և վիզաների վարչությունն այցելուների համար անհարմարություններ է ստեղծել, մասնավորապես, վարչության առաջին հարկում տեղադրվել է ընդամենը մեկ վճարային տերմինալ, որը հերթերի և կուտակումների պատճառ է դառնում:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի պայթյունի արդյունքում վիրավորված անձինք տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ինչպես կենտոնից տեղեկացրին 168.am-ին, նրանք այժմ հետազոտվում են, վիճակի մասին տեղեկություններ կլինեն ավելի ուշ:
Արցախի կառավարությունը անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկում է, որպեսզի վիրավորները շտապ եւ օպերատիվ կերպով տեղափոխվեն Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Զոհված ազատամարտիկի կինը դիմել է իրավապահներին, երբ ամուսնու եղբայրը որդուն կեղծ վկայությունների եւ ապացույցների միջոցով դատարանում ճանաչել է տվել որպես իր ամուսնու՝ զոհված ազատամարտիկի որդի: Արդյունքում, տղայի նոր ծննդյան վկայականում հայրանուն է նշվել ազատամարտիկի անունը, իսկ հարազատ մոր անունը մնացել է նույնը:
Հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դաժան ծեծի էին ենթարկվել Եկեղեցու քահանան և այլ հոգեւորականներ, կրքերը դեռ չեն հանդարտվում մեր հարևան երկրում։