Դատարանը Վարդան Ղուկասյանի եղբորորդուն դատապարտեց 17 տարվա ազատազրկման. ԳԱԼԱ
Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվեց 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան դիմաց տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատավճիռը:
Սույն գործով ամբաստանյալ համարվում էր Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը: Հիշեցնենք, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով. դեպքի օրը ապօրինի կերպով ձեռք բերված եւ իր մոտ պահվող հրազենով փորձել է կյանքից զրկել «Քավոր Հարութ» մականունով հայտնի Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել ու կյանքից զրկել է «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում